
WAFA. Իսրայելը արգելել է Արևմտյան ափի հազարավոր քրիստոնյաների մուտքը Երուսաղեմ Ծաղկազարդի օրը

Իսրայելը արգելել է Հորդանան գետի գրավյալ արևմտյան ափից հազարավոր քրիստոնյաների մուտքը Երուսաղեմ, որոնք ցանկանում էին մասնակցել Ծաղկազարդի տոնակատարությանը, հաղորդում է WAFA լրատվական գործակալությունը։
Միաժամանակ իսրայելական զորքերը խիստ ռազմական միջոցառումներ են իրականացնում Երուսաղեմի շրջակայքում և Հին քաղաքի մերձակայքում գտնվող անցակետերում։
Իսրայելի իշխանությունները պահանջում են պաղեստինցիներից՝ և՛ մուսուլմաններից, և՛ քրիստոնյաներից, հատուկ թույլտվություններ ձեռք բերել սուրբ քաղաքը շրջապատող ռազմական անցակետերն անցնելու և պաշտամունքի վայրեր մուտք գործելու համար, հայտնում է լրատվամիջոցը: