Չնայած ամերիկյան պատժամիջոցներին, Իրանը ռեկորդային ծավալով նավթ ու գազ է արտահանել

«Ալ Ջազիրա»-ն գրել է․ «Իրանը չեզոքացրել է ԱՄՆ պատժամիջոցները՝ ռեկորդային ծավալով գազ և նավթ արտահանելով»։

«Արդյո՞ք ԱՄՆ-ին չի հաջողվել ազդել Իրանի նավթի վաճառքի վրա» վերնագրով հոդվածում ասվում է․ «Էներգակիրների վաճառքն արգելելու նպատակով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ֆոնին, Իրանի կառավարությունը հաջողություն է արձանագրել այդ պատժամիջոցները չեզոքացնելու հարցում»։ Հղում անելով Bloomberg-ին, «Ալ Ջազիրա»-ն գրել է․ «Facts Global Energy խորհրդատվական ընկերության տրամադրած՝ նավերի հետագծի և շուկայի վերլուծության տվյալների համաձայն՝ Իրանի LPG վառելիքի արտահանումն աճել է 28 տոկոսով և հասել ավելի քան 11 մլն տոննայի»։Ընկերությունը կանխատեսել էր, որ այս տարի Իրանի LPG վառելիքի արտահանումը կգերազանցի 12 միլիոն տոննան։

Pars Today

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031