Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումը վերականգնելու մասին հուշագիր է ստորագրել՝ պատճառաբանելով, թե Վաշինգտոնը Թեհրանին թույլ չի տա միջուկայինզ ենք ունենալ: Միևնույն ժամանակ Թրամփնա սել էր, որ կցանկանար Իրանի հետ համաձայնության գալ և գործարք կնքել:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա 2023 թվականից Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սահմանադրության հրապարակ թիվ 15 հողամասում շահագործվող բենզալցակայանի նկատմամբ։ Տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, արձանագրված իրավախախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ բենզալցակայանի աշխատանքներն ամբողջությամբ դադարեցվել են։ Միաժամանակ, Տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր […]
Այդ պարագայում կարող է ընդլայնվել ռազմական գործողությունների աշխարհագրությունը՝ իր մեջ ընդգրկելով եվրոպական այլ տարածքներ: Իսկ պատերազմին հատկացվող և ավելացող ծախսերն ու խորացող սոցիալական պրոբլեմները կհանգեցնեն երկրների հասարակությունների աճող դժգոհությանն ու հնարավոր իշխանափոխությունների:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Reuters գործակալությունը, POLITICO պարբերականը և The New York Times-ը վերադարձնեն ԱՄՆ կառավարության կողմից իրենց վճարված դրամական միջոցները։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի հաջորդ քայլի վերաբերյալ, որի համաձայն՝ երեք պատանդ ազատ կարձակվի առաջիկա շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին: Այս մասին տեղեկանում է Alsharq Al-Awsat պարբերականից։
#ՀԻՄԱ. «ԻՄՆԵՄՆԻՄԻԻ» ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակն ահազանգում է ադրբեջանական հերթական վանդալիզմի մասին, որն Ադրբեջանն իրականացնում է օկուպացված Արցախի Հանրապետությունում։
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին վերահաստատել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ։
Երևանյան փողոցները համալրվել են աշխարհահռչակ սթրիթ արտիստ Ալեք Մոնոպոլիի ինքնատիպ ստեղծագործություններով:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչները երկար ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին։
Երկու առաջնորդների երեկվա հեռախոսազրույցից հետո բրիտանական The Telegraph պարբերականը միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգն անվանել է «Պուտինի և Թրամփի աշխարհ»։
Ինչպես և կանխատեսվում էր՝ երեկ խորհրդարանում տեսարանների, հոգեկան ցնցումների, մարազմատիկ զեղումների ու տրագիկ պատկերների պակաս չունեցանք։ Շատ եմ խոսել այն մասին, որ Նիկոլին հունից հանելու ու հավասարակշռությունը կորցնելու համար մի քանի բանալի բառեր են պետք՝ «Արցախի հանձնում», «բանակցությունների տապալում», «պետականության քանդում»։
Վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները Հայոց Ցեղասպանության՝ որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ, մեծ տարընկալում են առաջացրել հասարակության շրջանում։ Համազգային արժեքների և շահերի հստակեցումը Նախագահի առաջնահերթություններից պետք է լինի։
Փետրվարի 12-ին Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Վաշինգտոնում կայացած «Հարավարևելյան Եվրոպայի և Արևելյան Միջերկրականի 6-րդ համաժողովի» շրջանակներում անդրադարձել է Թուրքիա-ԱՄՆ և ԱՄՆ-Հունաստան հարաբերություններին:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջին օրերին աշխատանքային կարգով զանգվածային լրատվության միջոցների մեր գործընկերներից հարցումներ է ստանում, որոնք առնչվում են Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության օրվա նշանակված չլինելուն։
Բեռնի կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանի ներկայացրած արբիտրաժային հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ևս մեկ անգամ հուշում է մեզ, որ պատրանքներով ապրելը ոչ միայն օգտակար չէ, այլ նաև չափազանց վտանգավոր:
Փաստորեն կարող էի անվճար երթևեկել տրանսպորտով, չեմ իմացել և վճարել եմ, իզուր չարչարվել եմ: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այո՛, երկրում կա սոցիալական լուրջ դժգոհությունների ալիք, և այն պահանջում է համարժեք արձագանք։ Եթե չլինի համարժեք արձագանք, պրոցեսը կարող է տանել ներքին լուրջ անկայունության, ասել է Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Hayastan.news-ի հարցերին՝ քաղաքացիներին մտահոգող խնդրիների ու սոցիալական բողոքի ակցիաների մասին:
Իսրայելական «Alma Enstitüsü» հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել Թուրքիայի կողմից հետզհետե աճող ռազմական կարողությունների վերաբերյալ:
Անգլիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնող հայտարարություն է տարածել Թուրքիա մեկնող իր քաղաքացիների համար։
Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանդիպումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում. այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան հայտարարում են, որ իրենք պետք է մասնակից լինեն ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ ապագա բանակցություններին՝ ընդգծելով, որ «ընդհանուր նպատակը պետք է լինի այն, որ Ուկրաինան կարողանա խոսել ուժի դիրքերից»:
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով փոխհատուցել իբրև թե Արցախում շրջակա միջավայրի և եզակի բնության «ոչնչացման» համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Այն, որ մեր երկրում կա հասունացած բողոք և դա արտահայտվում է ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավիճակներում, այլև անվտանգային հարցերում՝ ակնհայտ է և հիմքեր կան ասելու, որ ցանկացած պահի, օրինակ՝ գարնանը, կարող են իրադարձություններ ծավալվել, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Կատարում իր աշխատանքային միգրանտների իրավունքների մասին համաձայնագրին։
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի ՆԳՆ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ի կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրին:
Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է ապահովել բարեկեցություն և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։
Խառը մարտարվեստի մենամարտիկ, UFC-ի թեթև քաշայինների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականն զբաղեցնող մարզիկ Արման Ծառուկյանը դարձել է YoHealth հավելվածի դեսպան։ YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք։