Բաժիններ՝

Նռնակով ոստիկանություն ներխուժելուց առաջ Ստեփան Հովակիմյանը տեսանյութ է հրապարակել

Այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով զինված, ոստիկանության շենք մտնելու փորձ արած քաղաքացիներից մեկը Ստեփան Հովակիմյանն է։

Նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ ապրում է Աբովյանում, իսկ ֆեյսբուքյան լրահոսից ակնհայտ է, որ առնվազն համակրում է Ազգային Ժողովրդական Բևեռին։

Վերջին օրերին նա երկու անգամ տեսանյութեր է հրապարակել, իր դժգոհությունը հայտնել Տավուշում 4 գյուղեր Ադրբեջանին հանձնելու իշխանությունների որոշման առնչությամբ։

Վերջին անգամ Ստեփան Հովակիմյանը տեսանյութ է հրապարակել Ոստիկանական բաժանմունք ներխուժման մասին տեղեկությունից անմիջապես առաջ, որում ժողովրդին կոչ է արել ոտքի կանգնել, թույլ չտալ իշխանություններին հանձնել գյուղերը, և ընդգծել, որ «կռված տղաներին», ովքեր ոտքի են կանգնում, ձերբակալում են։

Հիշեցնենք, որ երեկ եւ այսօր ոստիկանություն են բերման ենթարկվել ԱԺԲ 6 անդամներ և «Մարտական եղբայրության» 49 անդամներ, ովքեր ուղեւորվել էին Տավուշի մարզի Ոսկեպար եւ Բաղանիս գյուղեր։

Հիշեցնենք, որ Հովակիմյանը ևս երկու անձանց հետ, որոնց ինքնությունն առայժմ հայտնի չէ, այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2–ը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ոստիկանական ուժերը շրջափակել էին Նոր Նորքի բաժանմունքի շենքը և մոտ 2 ժամ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ բանակցում էին նռնակը ձեռքին բաժանմունքի մուտքի մոտ կանգնած Ստեփան Հովհաննիսյանի հետ՝ փորձելով վնասազերծել նրան։ Ի վերջո, հատուկ գործողությամբ նռնակով զինված տղամարդուն վնասազերծեցին ԱԱԾ հատուկջոկատայինները։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։ Իրավապահներն առայժմ պաշտոնապես չեն հայտնում, թե կոնկրետ ինչ պահանջ են ներկայացրել ներխուժման փորձ կատարածները։

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ ԿՌՎՈՂ ՏՂԵՐՔԻՆ:

Posted by Ստեփան Հովակիմյան on Sunday, March 24, 2024

News.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս