Բաժիններ՝

Ուկրաինա ցամաքային զորքեր մտցնելու դեպքում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև առճակատումն անխուսափելի կլինի

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Kossuth ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինա ցամաքային զորքեր ուղարկող ՆԱՏՕ-ի անդամ երկրի և Ռուսաստանի միջև առճակատումն անխուսափելի կլինի։

Ըստ Հունգարիայի արտգործնախարարի, ՆԱՏՕ-ն աշխարհի ամենաուժեղ պաշտպանական դաշինքն է, և անտրամաբանական կլիներ, եթե Ռուսաստանը հարձակվեր ՆԱՏՕ-ի որևէ անդամի վրա, քանի որ դա կպարտավորեցներ կազմակերպությանը պատասխանել նման հարձակմանը։

«Հասկանալի է, որ այժմ նրանք փորձում են չարաշահել 5-րդ հոդվածը, քանի որ ցամաքային զորքեր մտցնելու դեպքում զորքեր ուղարկող ՆԱՏՕ-ի անդամ երկրի և Ռուսաստանի միջև առճակատումն անխուսափելի կլինի»,- ասել է նա։

Ըստ Սիյարտոյի, Հունգարիայի հիմնարար շահը ռուս-ուկրաինական պատերազմը հնարավորինս արագ վերջացնելն է, կրակը դադարեցնելը և խաղաղ բանակցություններ սկսելը, քանի որ իր անմիջական հարևանությամբ պատերազմի յուրաքանչյուր օրն ավելի է մոտեցնում Երրորդ համաշխարհային պատերազմի սարսափը։

Նրա կարծիքով, Եվրոպայում քաղաքական գործիչները «սկսում են ամբողջովին կորցնել ողջախոհությունը, աշխարհի ձայնը լիովին ճնշված է, եվրոպական քաղաքական առաջնորդների զգալի մասը տառապում է պատերազմի փսիխոզով»։

«Նրանք խոսում են պատերազմի լեզվով, մտածում են այնպես, կարծես իրենք են պատերազմում, ակնհայտորեն սկսում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հարցը վերածել անձնական հարցի, նրանք անկարող են իրենց որոշումները կայացնել՝ ելնելով ողջախոհությունից»,- ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս