Եթե եվրոպական ապրանքանիշերը որոշեն վերադառնալ, ապա Ռուսաստանի իշխանությունները եվրոպական լաթերը չեն փոխի տեղական արտադրողների հետ։ Ավելին, ՌԴ-ն կստիպի իրեն հարգել Արևմուտքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկու անձ է կալանավորվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին անվանել է «առանց ընտրությունների բռնապետ» և ասել է, որ վերջինս հրաժարվում է ընտրություններից։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2021թ. կեղծ «խաղաղությունով» խաբեց՝ հանձնելով Արցախը և ՀՀ 220 ք/կմ-ը, 2026թ-ին «իրական Հայաստանով» է խաբելու՝ կործանման տանելով այն»:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
FlyOne Armenia-ն ընդգրկվել է Մոլդովայի տարածքում արգելքի ենթակա ավիաընկերությունների ցանկում։
Խաղաղությունը պետք է դառնա խասյաթ․ Փաշինյանը՝ Ալիևի սպառնալիքների ֆոնին
Փաշինյանը կրկնեց՝ կախվածությունը քչերից պետք է փոխարինել շատերից կախվածությամբ
Փաշինյանը խոսում է երջանիկ անհատից, առողջ սննդակարգից և այլ կենցաղային թեմաներից
Փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն Արցախի ու Հայոց ցեղասպանության հարցին (դրանք լիարժեք հանվելու են), այլև հնարավորություններ են ստեղծվելու թուրքական հաջորդ պահանջները կատարելու համար՝ հանգեցնելով Հայաստանի անկախության կորստին։
։Ալիևը այսօր հերթական անգամ օկուպացված Ստեփանակերտում է։ Ողջ օրը շրջելով օկուպացված Արցախում՝ դարձյալ հակահայկական ելույթներ է ունեցել։
Փաշինյանը թվարկում է ՀՀ ազգային արժեքների իր ցանկը
Փարիզում ընթանում է ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ վերջին մի քանի օրվա ընթացքում երկրորդ գագաթնաժողովը։
Հայրենիք, պետություն, հաց հասկացությունները տարանջատված են եղել․ Փաշինյան
Էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Փաշինյան
«Ես հաճույքով կհանդիպեմ Թրամփին, վաղուց չեմ տեսել նրան»,-այսօր Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ալեն Սիմոնյանի եղբայրը սնանկության միջոցով փակել է իր «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը։ Հարց առաջացավ, թե ինչու է նա փակում այդքան գերշահութաբեր բիզնեսը, և ես մտա Armeps.am՝ տեսնելու, թե որքան պայմանագրեր է նա շահել կառավարությունից, և աչքերիս չէի հավատում։ Կառլեն Սիմոնյանի ընկերությունը 2021 թվականից մինչև 2024 թվականը կառավարությունից շահել է ընդհանուր առմամբ 133.859.823.538 դրամ կամ 343 մլն դոլարի պայմանագրեր։
Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Առինջ գոլդ»-ի խաչմերուկում բախվել են «Toyota» մակնիշի և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց:
Իրական Հայաստանը՝ Հայաստանի Հանրապետությունն է, միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով: Հայաստանի Հանրապետության առաջընթացի և զարգացման՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված տեսլականը բազմաշերտ է և պետք է արտահայտվի պետական, հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ձեռնամուխ է եղել Ուկրաինային ցուցաբերվող օգնության և Կիևի համար անվտանգության երաշխիքների շուրջ ԵՄ անդամ պետությունների հետ խորհրդակցությունների: Այդ մասին հայտնել է Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչներից մեկը:
Ակբա բանկը, 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2025 թվականի ապրիլի 10-ը ներառյալ, հրապարակային առաջարկով մեկնարկում է արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի միանգամից երկու տեղաբաշխում՝ համապատասխանաբար 3.000.000.000 (երեք միլիարդ) և 4.000.000.000 (չորս միլիարդ) ՀՀ դրամ ծավալով։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղեկությունները, թե իրեն վստահում է ժողովրդի 4%-ը, ապատեղեկատվություն են և գալիս են Ռուսաստանից։ Այս մասին Զելենսկին հայտարարել է մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության և իր ցածր վարկանիշի մասին։
Պատկերացնում ե՞ք, որ այն դատարանը, որի հետ իշխանությունը ինչպես ուզում վարվում է և ինչ վճիռ ուզում է` ստանում է, թքած ունի այն հանգամանքի վրա, որ գործով անցնող զինվորականի վարքի համար երաշխավորում է ԳՇ պետը ու այդ հանգամանքը դատավորի համար որևէ նշանակություն կամ լրջություն չի պարունակում:
Երեկ 168.am-ը «Թիկունքից խփողների իշխանությունը. Կամ՝ ինչպես Սրբուհի Գալյանը հանուն Փաշինյանի ուրացավ իրեն Սրբուհի Գալյան դարձնողին» վերտառությամբ հրապարակում էր կատարել, որում, ի թիվս Արդարադատության նախարարությանն առնչվող այլ դրվագների, գրել էր, որ «Գալյանը ցանկացել է աշխատանքից ազատել նաև «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանին՝ պատճառաբանելով, թե իրենց հետագա համատեղ աշխատանքը չի պատկերացնում: Սակայն Դավիթ Ղուլյանը պատասխանել է Գալյանին, որ եթե նախարարը չի պատկերացնում իրենց հետագա աշխատանքը, ապա թող հենց նախարարն էլ ազատման դիմում գրի»:
«Թուրքիայի պալատների և բորսաների միության» (TOBB) շենքում տեղի է ունեցել Թուրքիա-Ուկրաինա կլոր սեղան-քննարկում:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, սոցցանցում անդրադարձել է թուրք-ուկրաինական հարաբերություններին:
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանահայոց թեմը (Armenische Kirche in Deutschland) և հայ համայնքի կազմակերպություններն ու միությունները (Zentralrat der Armenier in Deutschland e.V.) դրսևորել են բացառիկ հայամետ կեցվածք և դադարեցրել են Նիկոլ Փաշինյանի կառավարության դրածո դեսպանի հետ իրենց համագործակցությունը:
Ադրբեջանն իհարկե ագրեսոր է, բայց հենց Փաշինյանի ձախողումներն են Ալիևի նկրտումները դարձրել իրագործելի։ Հայաստանին անհրաժեշտ է նոր ղեկավարություն՝ առաջնորդ, որը հասկանում է ուժերի հավասարակշռությունը, որը կարող է մշակել անվտանգության իրատեսական քաղաքականություն և որը կարող է դիվանագիտությամբ զբաղվել կարողության, այլ ոչ թե հուսահատության դիրքերից։ Փաշինյանը բազմիցս ցույց է տվել, որ այդ դերն իր հագով չէ։ Որքան երկար նա մնա իշխանության, այնքան մեծ է վտանգը, որ Հայաստանի ինքնիշխանությունը կքայքայվի՝ մաս առ մաս, զիջում առ զիջում՝ մինչև որ ոչինչ չմնա պետության անկախությունից։
ՀՀ կառավարության ղեկավարն այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը և սխալ մեկնաբանելով Կառավարության լիազորությունները: Նա չունի այդ գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների համար քաղաքական ճնշում գործադրելու իրավասություն: