Բաժիններ՝

Ինչպե՞ս ստանալ միջազգային վարորդական վկայական

Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։

Այն ստանալու համար անձը ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանում է ներկայացնում՝

  • անձը հաստատող փաստաթուղթ
  • մեկ գունավոր լուսանկար՝ 3×4 չափսի
  • վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ)
  • գործող ազգային վարորդական վկայական։

Միջազգային վարորդական վկայականը տրվում է երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930