Բաժիններ՝

Իսրայելն ամրապնդում է պաշտպանական համակարգերը

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ամրապնդել է պաշտպանությունը ճակատներն և պատրաստ է ցանկացած սցենարի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարիի խոսքերը։

«Մենք բարձր պատրաստության մեջ ենք բոլոր ճակատներում իրադարձությունների ցանկացած զարգացման համար: Մենք ամրացրել ենք մարտական զորամասերն այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, ուժեղացրել ենք ՀՕՊ համակարգերը, և մեր ինքնաթիռները պատրաստ են ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման», – հայտարարել Է Հագարին։

Ավելի վաղ՝ Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին։

Ապրիլի 1-ին Իսրայելը հրթիռային հարված էր հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը, վնասվել էր նաև դիվանագիտական ներկայացուցչության շենքը: Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ հարձակման հետևանքով զոհվել է 5-ից 7 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930