2024 թվականին Վրաստանի քաղաքացիները ծխախոտ գնելու համար ծախսել են 1 միլիարդ 589 միլիոն լարի։ Սա է ցույց տալիս մանրածախ առևտրի ոլորտի ուսումնասիրությունը։
Որոշ մթերքներ կարող են փչացնել ձեր գիշերային քունը, զգուշացրել է դիետոլոգ Մելիսա Միտրին։ Eat This, Not That-ին տված հարցազրույցում նա նշել է այն մթերքները, որոնք ազդում են գիշերային հանգստի վրա:
Կառավարությունը նպատակ է դրել այս տարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 2,5 միլիոնի։ Տարեսկզբին էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, թե կառավարությունը շարժվում է իր թիրախին համահունչ։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն ուղիղ եթերով անդրադարձավ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ստեղծված իրավիճակին՝ շեշտելով, որ Տիգրան Տեր-Մարգարյանին պաշտոնանկ չանելով՝ Փաշինյանը երկրում հրահրում է քաղաքացիական պատերազմը։
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱՄՆ-ն խոշոր թուրքական հոլդինգներից մեկի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը:
Երկու օր առաջ իմացանք, որ օկուպացված Արցախի Վանք գյուղի Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը բնաջնջվել է։
2025 թվականի մայիսին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) կավարտի Ադրբեջանում իր գրասենյակի աշխատանքը։
Ադրբեջանում շարունակվել է անպատժելիությունը վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված չարաշահումների համար։ Դրա մասին ասված է Amnesty International-ի «Մարդու իրավունքների վիճակը աշխարհում» 2025 թվականի ապրիլյան զեկույցում։
ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳՆԵՐ՝ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԻՆ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։
Գազայի հատվածում, որտեղ Իսրայելի իշխանություններն արդեն իններորդ շաբաթն անընդմեջ գրեթե ամբողջությամբ արգելափակում են օգնության մատակարարումները, սրընթաց վատթարանում է հումանիտար իրավիճակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Shamsyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Վեդի» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Արարատ» բժշկական կենտրոն։
Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ, իսկ իր գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը լքում է իշխող կոալիցիաները։
Հայաստանի կառավարությունը շարունակում է փակ պահել վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի արարողակարգային, տրանսպորտային, կեցության ծախսերը՝ չնայած ԳՐԵԿՈ-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը, պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսերը, գրում է azatutyun.am-ը։
ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային, որոնք գտնվում են հութիների վերահսկողության ներքո։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ես հենց նոր շատ բովանդակային և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկեցինք մի շարք հարցեր, ներառյալ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Սիրիայի իրավիճակը, Գազայի իրադարձությունները և այլ թեմաներ»,-Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով, որի համար եղել է նախնական պայմանավորվածություն քաղաքապետարանի աշխատակիցների հետ, հայտնում է Genetic Production-ը։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի պաշտոնական ներկայացուցիչ Անուար ալ-Անունին:
Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն առաջին անգամ պաշտոնապես հայտնել է իրենց այն հավակնության մասին, որ մտադիր են ստեղծել միջուկային էներգիայով աշխատող սուզանավ։
Ադրբեջանում վերջին տարիներին ակտուալ են դարձել խոսակցություններն այն մասին, որ չնայած բժիշկների և գենետիկայի մասնագետների խիստ զգուշացումներին և կանխարգելման փորձերին, այնուամենայնիվ ազգակցական ամուսնությունների թիվը պարբերաբար աճում է և չունի նվազման միտում։
Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
«Նոր Նորքի խուլիգան թաղապետը ոչ մի պատասխանատվության չենթարկվեց, ինչը նշանակում է, որ Նիկոլը կորցրեց իշխանությունը երկարատև պահելու բանալին: Եթե արտաքին ճակատում Նիկոլը տալու բան ունի (հողեր, տարածքներ, ուրացում), ինչը թույլ է տալիս նրան վեցնոցի կարգավիճակում իշխանությունը երկարաձգել, ապա ներսում Նիկոլի լիմիտները սպառված են: Եվ, դրա վառ ապացույցը Նոր Նորքի խուլիգանին պատասխանատվության չենթարկելն է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս հրավիրել է այցելել Թուրքիա։
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու երկու նոր գծերի վրա։
Իմպիչմենտին «դեմ» և «կողմ» կողմերի փոխադարձ հրաձգությունների քաղաքական փամփուշտներն առայժմ անցնում են Փաշինյանի կողքով և առայժմ խոցում պրոտեստանտ հանրության ձգտումները որքան էլ , որ լինեն հանուն և բխեն նույն պրոտեստանտ հանրության շահերից: Մինչդեռ բոլոր կողմերը պնդում են, որ այդ պրոցեսի անբաժանելի և պարտադիր մասը հենց պրոտեստանտ հանրության ակտիվ առկայությունն է:
Ըստ էության՝ խոսքը երկու առանցքային թեզի մասին է: Առաջին, այն արդարացնում է քաղաքական վերադարձը, քանզի այն ներկայացվում է որպես պետական անխուսափելիություն, ոչ թե անձնական ձգտում և երկրորդ վերահաստավում է արդեն իսկ գոյություն ունեցող պնդումը, որ Սարգսյանին խոսում է որպես պետական մտածողությամբ առաջնորդ, ով շարունակում է մնալ քաղաքականության մեջ բացառապես պետականության փրկության, այլ ոչ թե անձնական ամբիցիաները վերականգնելու համար։