Բաժիններ՝

Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։ Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, հրշեջ-փրկարարները, պարեկները երեկվանից որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Աշխատանքներին երգրավված են նաև ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակ-փրկարարներ, կինոլոգ-փրկարարներ շներով և ոստիկանության ուժեր։ Օգտագործվում են նաև անօդաչու սարքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031