
Իրաքյան ռազմաբազայի հրթիռակոծման հետևանքով թուրք զինծառայող է զոհվել

Իրաքի զինված ուժերի` երկրի հյուսիսում գտնվող ռազմաբազայի հրթիռակոծման հետևանքով հթուրք զինծառայող է զոհվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
«Այսօր հրթիռակոծություն է կատարվել Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիք ռազմաբազայի վրա: Արձակված 3 հրթիռներից մեկը հարվածել է բազայի տարածքին, իսկ մյուս 2-ը` գյուղին: Հարձակման հետևանքով սպանվել է մեր մարտական ընկերը, իսկ գյուղում 1 երեխա է վիրավորվել»,- նշել են թուրքական ռազմական գերատեսչությունում:
Նշվում է, որ թուրքական հարվածային անօդաչու սարքեր են ուղարկվել այն տարածք, որտեղից իրականացվել է հրթիռակոծությունը:
Իրաքի հյուսիսում գործում են Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինված կազմավորումներ, որոնց դեմ թուրք զինվորականները իրականացնում են օդային ու ցամաքային գործողություններ: