
Ամասիայի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գյումրիում

Ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 14-ին Գյումրի քաղաքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 53-ամյա Համբարձում Ջ.-ին, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի (Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: