Բաժիններ՝

Բայդենը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել է «միջազգային նորմերի անարգանք»

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Բելառուսում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպը որակել է «միջազգային նորմերին հասցված ուղղակի անարգանք» եւ հանձնարարել միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ մասին հաղորդել էՍպիտակ տունը:

«Ես միանում եմ միջազգային հետաքննություն անցկացնելու բազմաթիվ կոչերին՝ այդ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար: Ես ողջունում եմ նորությունն այն մասին, որ Եվրոպական միությունը տնտեսական պատժամիջոցներին եւ այլ միջոցներին նպատակամիտված կոչ է արել եւ իմ թիմին խնդրել է մշակել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համապատասխան տարբերակներ»,-Սպիտակ տունը մեջբերում է Բայդենի հայտարարությունը: Բայդենը Պրոտասեւիչի ձերբակալությունը համարել է «խայտառակ հարձակումներ ինչպես քաղաքական այլախոհության, այնպես էլ մամուլի ազատության վրա»:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, կիրակի օրը՝ մայիսի 23-ին, Ryanair-ի ինքնաթիռը, որն Աթենքից թռչում էր Վիլնյուս, Մինսկում հարկադրաբար վայրէջք է կատարել ականապատման մասին հաղորդագրությունից հետո: Հետագայում այդ տեղեկատվությունը չի հաստատվել: Վայրէջքից հետո ձերբակալվել է ինքնաթիռում գտնվող բելառուս ընդդիմադիր ակտիվիստ եւ բլոգեր Ռոման Պրոտասեւիչը՝ NEXTA տեղեկատվական պորտալի ստեղծողը, որը Բելառուսում ճանաչվել է ծայրահեղական, նրան հայտարարվել էր միջպետական հետախուզում. նաեւ ձերբակալվել է նրա ընկերուհին՝ Վիլնյուսի Եվրոպական հումանիտար համալսարանի ուսանողուհի Սոֆյա Սապեգան, որը Ռուսաստանի քաղաքացի է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս