Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Մայիսի 25-ին` կեսօրից հետո, 26-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 27-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Մայիսի 25-ին՝ կեսօրից հետո, 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.10C (1994 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.40C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.60C

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս