Բաժիններ՝

Տու-22մ3 ռմբակոծիչները թռիչք են կատարել Սիրիայում ռուսաստանյան ռազմակայան

Տու-22մ3 երեք հեռահար ռմբակոծիչները թռիչք են իրականացրել Սիրիայի Արաբական Հանրապետության «Խմեյմիմի» ռուսաստանյան ռազմակայան. այդ տեսակի ինքնաթիռների բազավորումը «Խմեյմիմ»-ի օդակայանում իրականացվում է առաջին անգամ: Այդ մասին մայիսի 25-ին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հեռահար ռմբակոծիչների անձնակազմերը վարժական առաջադրանքների մշակման գործնական հմտություններ ձեռք կբերեն նոր աշխարհագրական շրջաններում Միջերկրական ծովի ջրատարածքի օդային տարածությունում թռիչքներ կատարելու ընթացքում:

«Խմեյմիմ»-ի ավիաբազայում ավարտվել է երկրորդ թռիչքա-վայրէջքային գոտու վերակառուցումը»,-ասվում է «Ինտերֆաքս»-ում ստացված հաղորդագրության մեջ: Նաեւ, ինչպես նշվում է, ավելացել է թռիչքային գոտու երկարությունը, ինչը թույլ է տվել ընդլայնել օդակայանի հնարավորությունները տարբեր կարգի ինքնաթիռներ ընդունելու եւ սպասարկելու գործում:

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ներկայում «Խմեյմիմ»-ի ավիաբազայից թռիչքներ կարող են կատարել ՌԴ զինված ուժերի սպառազինությունների բոլոր տիպի ինքնաթիռները, այդ թվում՝ ծանր դասի ինքնաթիռները: «Միջերկրական ծովի գոտու օդային տարածքի յուրացման վարժական առաջադրանքները կատարելուց հետո հեռահար ռմբակոծիչները մշտական բազավորման կվերադառնան Ռուսաստանի Դաշնության տարածք»,-ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս