Մալիում զինվորականները ձերբակալել են ժամանակավոր նախագահին և վարչապետին
Մալիում զինվորականները ձերբակալել են երկրի ժամանակավոր նախագահ Բա Նդաուին եւ կառավարության ղեկավար Մոքթար Ուանին: Նրանց մայիսի 25-ին տեղափոխել են Բամակոյի մերձակայքում գտնվող Կատիի ռազմակայան: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը։
Անցումային կառավարությունը հրաժարական է տվել մայիսին, եւ ժամանակավոր նախագահը նախարարների կաբինետի ղեկավարին հանձնարարել է ձեւավորել նոր կառավարություն: Այն, որ նոր նախարարների կաբինետը ձեւավորվել է, հայտնի է դարձել մայիսի 24-ին: Դրա կազմի մեջ մտել են ներքին անվտանգության նախարար Մոդիբո Կոնեն եւ պաշտպանության նախարար Սադիո Քամարան: Նրանց հեռացնելու համար ոչ մի պատճառ չի ներկայացվել, բայց այդ քայլը խորհրդանշել է տարաձայնությունների ուժեղացումը անցումային կառավարության ներսում: Ժամանակավոր նախագահի եւ վարչապետի ձերբակալումը, հնարավոր է, արձագանքն է դարձել ավելի վաղ հրապարակված նոր կառավարության կազմին:
Ներկայում ոչ մի մեկնաբանություն չկա ժամանակավոր նախագահից եւ վարչապետից: Մինչդեռ Մալիի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարել է, որ «հաղորդագրություն է ստացել Բամակոյում ռազմական ակտիվության ուժեղացման վերաբերյալ» եւ մայրաքաղաքում գտնվող ամերիկացիներին կոչ է արել՝ սահմանափակել իրենց տեղաշարժերը: Երեկվանից փողոցներում անկարգություններ են սկսվել: Ավելի վաղ երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան պաշտոնաթող է եղել զինվորականների ճնշման ներքո: Հրաժարականի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը ցուցադրվել է ազգային հեռուստատեսությամբ: Քեյթան հայտարարել է, որ «չի ցանկանում արյուն հեղել իր պաշտոնում մնալու համար», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: