
Ռամոսը հայտնել է «Ռեալի» ֆուտբոլիստներին ՊՍԺ տեղափոխության մասին

Պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել ՊՍԺ:
Cadena COPE-ի եթերում հայտարարված տեղեկատվության համաձայն ՝ իսպանացին, «Ռեալի» մի քանի խաղացողների հետ զրույցում նշել է, որ իր ապագան կապված է փարիզյան ակումբի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի ֆուտբոլիստը առաջարկներ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից», «Մանչեսթեր Սիթիից», «Ռոմայից», ՊՍԺ-ից և այլ ակումբներից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի պաշտպանը չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
Ըստ Manchester Evening News-ի՝ «քաղաքաբնակները» հետաքրքրված չեն Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի ձեռքբերմամբ: Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հիմնական նպատակն է՝ ձեռք բերել հարձակվող, որը կարող է փոխարինել Սերխիո Ագուերոյին:
Նախորդ մրցաշրջանում 35-ամյա Ռամոսը «Ռեալի» կազմում 21 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ Սերխիոն վնասվածքի պատճառով բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը:
Սիրարփի Աղաբաբյան