Բաժիններ՝

ԵՀ-ն 2,9 մլրդ եվրո է ծախսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նախապատվերների համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջին անգամ նշել է 2,9 միլիարդ եվրո գումարը, որը 2020 թվականին ծախսվել է վեց արեւմտյան ընկերություններից կորոնավիուսի դեմ պատվաստանյութերի նախապատվերի համար: Այդ մասին հունիսի 22-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեերսմակերը:

«Եվրահանձնաժողովը 2020 թվականին պատվաստանյութերի մեր պորտֆելի նախապատվերի պարտավորագրերի համար ծախսել է 2,9 միլիարդ եվրո»,- հայտարարել է նա: Եվրահանձնաժողովը պորտֆելը վեց արեւմտյան պատվաստանյութերից ձեւավորել է Եվրամիության երկրների համար եւ դրանց նախապատերի պարտավորագրերն ստորագրել է 2020 թվականի աշնան ընթացքում, այսինքն՝ մինչեւ այդ բոլոր պատվաստանութերի փորձարկումների ավարտը եւ շուկա դուրս բերելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս