ՌԴ-ն, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ, շարունակում է օգնել Ադրբեջանին և Հայաստանին. Լավրով

Ռուսաստանն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում:

Ինչպես նշում է news.ru-ն, այս մասին Միջազգային անվտանգության մոսկովյան IX-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Մոսկվան շատ բան է արել նաև Հարավային Կովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

«Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին իրար միջև վստահություն հաստատել, իրականացնել մարդասիրական նախագծեր», – հավելեց Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930