
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին մեկ այլ զորամաս է բացել

Հունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի`Հայաստանի հետ սահմանին գտնվող և 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) շրջանի տարածքում Ադրբեջանը նոր զորամաս է բացել, գրում է minval.az-ը:
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը շնորհավորել է անձնակազմին: Արարողությունից հետո ստուգվել են զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության հետագա բարձրացման և անձնակազմի անվտանգության ապահովման աշխատանքները: