Նախ, պարզվել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը 2021թ. հուլիսի 19-ին՝ առավոտյան ժամը 10-10:30-ի սահմաններում գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել իրեն և իր ընտանիքին օրինական փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում: Նա, մասնավորապես, իրականացրել է հացահատիկի բերքահավաք կոմբայնով:
Թուրքիայում «Զոհաբերության տոնի» (Kurban Bayramı) ժամանակ խոշոր եղջերավոր անասունների փախուստի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ:
Իրանում գրանցված ընդհանուր 3 մլն 548 հազար 704 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 3 մլն 152 հազար 653-ը: 4361 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Մեր դժբախտությունների համար մեղավոր են ոչ թե բոլորը, բացի մեզնից, այլ նախ և առաջ մենք, և մեր փրկությունն էլ մեր մեջ պետք է փնտրել»։
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ «Ամազոն» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը իր իսկ ընկերության կառուցած տիեզերանավով ուղևորվել է տիեզերք:
«Յուվենթուսի», «Ռեալի» ու Իտալիայի ազգային հավաքականի նախկին խաղացող, իսկ այժմ ֆուտբոլի մարզիչ Ֆաբիո Կանավարոն այս տարի «Ոսկե գնդակի» համար պայքարում իր ֆավորիտին է անվանել:
«Պաշտպանության կողմի միջնորդությունը քննարկվել է, և դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը: Կալանքը փոխարինվել է գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը»,-մանրամասնեց Աբրահամյանը։
Ըստ Hollywood Reporter-ի, HBO-ն պատրաստվում է «Գահերի խաղի» երկրպագուներին ուրախացնել նոր նախագծերով: Բացի «մեծահասակներին ուղղված անիմացիոն շարքերից», որը հայտնի դարձավ դեռ հունվարին, մշակման մեջ կա առնվազն ևս երկու սերիալ։
Շիրակի մարզի Ազատան գյուղում շարունակում է արդիական մնալ ոռոգման ջրի խնդիրը, իսկ արդեն փչացած բերքի փոխհատուցման մասին դեռևս տեղեկություն չկա։
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին:
Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն չի ցանկանում մնալ ՊՍԺ-ում, հայտնում է L’Equipe-ը: 22-ամյա հարձակվողը մտադիր է փոխել ակումբային գրանցումը, քանի որ չի հավատում, որ փարիզցիներն ունակ են հաղթել Չեմպիոնների լիգան:
Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցին:
«… Երբ նավապետն անխոհեմ կառավարման արդյունքում նավը մտցնում է փակուղի և չգիտի թե ինչպես դուրս բերել այնտեղից, նավում եղած մարդկանց այլ բան չի մնում անել, քան փոխել նավապետին, կամ սպասել հրաշքի… Բայց քանի որ մեր պարագայում նավապետին փոխել չստացվեց, ստիպված ենք հուսահատ սպասել հենց այդ հրաշքին… Իսկ հրաշքները հենց այնպես չեն գալիս…
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վերջին օրերի ընթացքում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի տասնյակ դեպք։
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին։
Բաղդադում ահաբեկչական գործողության համար պատասխանատուները պետք է հնարավորինս արագ պատասխանատվւթյան ենթարկվեն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի այս կոչը հուլիսի 19-ին տարածել է նրա պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խաքը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, նշված արտադրամասում «Եվրոբլոկ» արտադրող սարքը աշխատացնելու ժամանակ Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արամ Հարությունյանը անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա: Նախագահ Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա կգտնվի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Հայաստանի նախագահը կայսերական պալատում կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը և զրույց կունենա կայսեր հետ:
Շենգավիթի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում ապօրինի հրազեն կար․ հարուցվել է քրեական գործ:
Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է hուլիսի 20-ին, ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը՝
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Հայաստանը կունենա երկու դրոշակակիր:
ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով:
Մենք ամբողջությամբ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը մեր ընտրողների, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության առջև՝ այս կործանարար ընթացքը կասեցնելու, ազգային նպատակներին ծառայող նոր որակի իշխանություն ձևավորելու, հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր երկիրը ամրապնդելու և զարգացման ուղի դուրս բերելու հարցում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աշոտ Փիրումյանին վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ նշանակելու մասին։
Ասիայի զարգացման բանկը (ԱԶԲ) Ասիայի զարգացող երկրներում տնտեսական աճի կանխատեսումն այս տարի նվազերել է 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 7,2 տոկոս, «քանի որ կորոնավիրուսի նոր բռնկումները դանդաղեցնում են վերականգնումը տարածաշրջանի մի քանի պետություններում»:
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը դիմակայության 2-րդ խաղում պարտվել էր Ադրբեջանի հավաքականի առաջատար Շահրիյար Մամեդյարովին: Հիշեցնենք, որ 1-ին պարտիայում հաղթել էր Հայկը, ու ամեն ինչ պետք է որոշվեր թայ-բրեյքում, որը բաղկացած է 2 պարտիայից: