Հայկ Մարտիրոսյանը պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը դիմակայության 2-րդ խաղում պարտվել էր Ադրբեջանի հավաքականի առաջատար Շահրիյար Մամեդյարովին: Հիշեցնենք, որ 1-ին պարտիայում հաղթել էր Հայկը, ու ամեն ինչ պետք է որոշվեր թայ-բրեյքում, որը բաղկացած է 2 պարտիայից:
Թայ-բրեյքի առաջին պարտիայում Մարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին: Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հավելենք, որ 2-րդ-ում Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ՝ այդպիսով աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին հետագա պայքարից դուրս թողնելով: