Բաժիններ՝

Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանի դրոշակակիրները կլինեն Բաչկովը և Մանուչարյանը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Հայաստանը կունենա երկու դրոշակակիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Միջազգային օլիմպիական կոմիտեի կազմկոմիտեի հետ համատեղ որոշում է կայացվել, որ բացմանը հավաքական թիմերը կունենան մեկ տղամարդ և մեկ կին դրոշակակիրներ: Հայաստանից կլինեն բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և լողորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Վարսենիկ Մանուչարյանը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը պահպանել են իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր նվաճել էին 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս