
Մբապպեն չի հավատում, որ ՊՍԺ-ն կարող է հաղթել Չեմպիոնների լիգան

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն չի ցանկանում մնալ ՊՍԺ-ում, հայտնում է L’Equipe-ը: 22-ամյա հարձակվողը մտադիր է փոխել ակումբային գրանցումը, քանի որ չի հավատում, որ փարիզցիներն ունակ են հաղթել Չեմպիոնների լիգան:
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը Ֆրանսիայի փոխչեմպիոնների հետ ավարտվում է հաջորդ ամռանը: Ակումբի ղեկավարությունը բոլոր ջանքերը գործադրում է խաղացողին պահելու համար, բայց Մբապպեն վճռական էր թիմը փոխելու հարցում: Կիլիանի առաջնահերթությունը «Ռեալ» տեղափոխվելն է:
Նա ՊՍԺ-ում խաղում է 2017 թվականից: Վերջին լիգա 1-ում հարձակվողը 31 հանդիպում է ունեցել՝ խփելով 27 գոլ ու 7 գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան