«Մեսսին բացարձակ թիվ մեկն է աշխարհում, նա պետք է ստանա «Ոսկե գնդակը»»․ Կանավարո
«Յուվենթուսի», «Ռեալի» ու Իտալիայի ազգային հավաքականի նախկին խաղացող, իսկ այժմ ֆուտբոլի մարզիչ Ֆաբիո Կանավարոն այս տարի «Ոսկե գնդակի» համար պայքարում իր ֆավորիտին է անվանել:
«Դոնարո՞ւմա։ Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Կարծում եմ՝ Լիոնել Մեսսին պետք է ստանա «Ոսկե գնդակը»: Լեոն բացարձակ թիվ մեկն է աշխարհում: Նա Արգենտինայի հաղթական Ամերիկայի գավաթի գլխավոր հերոսն էր»,- նշել է Կանավարոն։:
Հիշեցնենք, որ 34-ամյա արգենտինացին վեց Ոսկե գնդակ ունի:
Անցած մրցաշրջանում իսպանական Պրեմիերայում Մեսսին անցկացրեց 35 հանդիպում՝ խփելով 30 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան