Նիգերիայում մի խումբ զինված ելուզակներ առեւանգել են ավտոբուսի 15 ուղեւորների:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Արցախյան երկրորդ պատերազմում ձեռք բերված ռազմական ավարի պարկի բացման արարողությանն անդրադարձել է պատերազմում գրանցված արդյունքներին, հայտնում է minval.az-ը:
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալիևը խորապես թքած ունի, թե ինչ արձագանք ա ստանում իր «ռազմական հանցագործությունների պուրակը» դրսում։ Մեկին էժան նավթ կծախի, մյուսի բերանը խավյարով կփակի, երրորդին՝ կանտեսի։
«Ձեզ թվում է՝ Ալիևին շան տուր եք տալիս հայերենով, դա նրան հետաքրքիր է, ո՞ւր է ձեր ԱԳՆ-ն, ո՞ւր է ձեր արած դիվանագիտական աշխատանքը». Էդմոն Մարուքյան
Փարիզի մասնավոր հիվանդանոցներից մեկի դիմաց անհայտ անձը կրակել է երկու անձի ուղղությամբ, ինչից հետո մոտոցիկլետով փախուստի է դիմել: Հարձակման հետևանքով մի տղամարդ է մահացել, հիվանդանոցի անվտանգության աշխատակցուհին վիրավորվել է:
«Չմոռանաք, որ գերիները Հայաստան են գալիս ոչ թե ամերիկյան, այլ ռուսական ինքնաթիռով». Արման Աբովյանը՝ Արման Բաբաջանյանին
«Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները՝ մինչև ամենավերջին գերին չվերադառնա». Բաբաջանյան
Օլիմպիական կրակի փոխանցավազքը խտաբնակ Օսակայի արեւմտյան պրեֆեկտուրայում ապրիլի 13-ին սկսվել է առանց հանդիսականների մասնակցության եւ ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներին:
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտնել է Թուրքիա սպառազինություն և ռազմական տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվությունները չեղարկելու որոշման մասին, քանի որ հետաքննությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում (2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը) օգտագործվել են կանադական տեխնոլոգիաներ:
Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է համաներման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը՝ սեպտեմբերի 26-ի փոխարեն
Ապրիլի 13-ին, ժամը 06:47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իրավունք» թերթի տեղեկություններով` սփյուռքյան մի շարք կառույցներ պետական մակարդակով գրություններ են ստացել Հայաստանից` խնդրանքով, որ աջակցություն ցուցաբերեն Արցախի փախստականների սոցիալական խնդիրները լուծելու համար:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Ռուսաստանը ծրագրում է ապրիլի 15-ից սահմանափակել ավիափոխադրումները Թուրքիայի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուս-թուրքական բախումն անխուսափելի է։ Պարզապես հիմա այնպես է, որ ՌԴ-ն ցանկություն չունի ուղիղ բախման գնա, ամեն ինչ անում է, որպեսզի չլինի այդ բախումը։ Սակայն Թուրքիան այդ տրամադրությամբ չէ։ Թուրքիան հիմա ամեն ինչ անում է, որպեսզի իր ազդեցության ոլորտները ընդլայնի ի հաշիվ ՌԴ-ի ազդեցության ոլորտների։
Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, ինչ տեղի է ունեցել Բաքվում, հերթական անգամ խոսում է այն մասին, որ մեր թշնամին չունի ոչ մի արժեքներ և իր հետ չպետք է խոսես բարեկամաբար։ Սա ևս մեկ ապացույց է, որ իրենք ցեղասպան ազգ են և որևէ ներում չի կարող լինել և որևէ հարևանություն չի կարելի անել այդ երկրի, այդ ազգի հետ։
Փախստականներին Եմենից Ջիբութի տեղափոխող նավը խորտակվել է, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Իրավունքի ուժով» ևս մեկ նշանակում՝ Արշակ Կարապետյանը, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հետախուզության վարչության պետն էր և այն տապալելու համար հեռացրել էին, «տեղավորեցին» ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021 թվականի առաջին եռամսյակի օրինապահ հարկ վճարողների ցանկը, որտեղ տեղ են գտել 66 կազմակերպություններ։ Օրինապահ հարկ վճարող կազմակերպությունների ցանկում է նաև Ռուբեն Հայրապետյանին պատկանող «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ն։
ՀՀ տարածքում, եղանակով պայմանավորված, կան փակ ավտոճանապարհներ։
Արտաքուստ սովորական աշխատանքային հարաբերություններ են, սակայն բանն այն է, որ այս պարագայում գործ ունենք անձի հետ, որի ավանդը մեր երկրին ու ժողովրդին բավականին մեծ է: Բոլոր իշխանություններն էլ նրա հանդեպ յուրահատուկ վերաբերմունք են ունեցել՝ իր կատարած հերոսությունների համար:
Ռուսաստանը կսահմանափակի ավիափոխադրումները Թուրքիայի և Տանզանիայի հետ կորոնավիրուսի տարածման աճի տեմպերով պայմանավորված:
Մոսկվայի ֆիթնես-ակումբներից մեկում այցելուն հրազենի միջոցով սպանել է մեկ այլ այցելուի: Լրատվամիջոցները հայտնում են, որ մահացածը ծագումով ադրբեջանցի 40-ամյա «օրենքով գող» Ալի Հեյդարովն է:
«Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. ապրիլի 7-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արշակ Կարապետյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:
«Փաստ» թերթը գրում է․ «Ի՞նչ էր պետք մարդկանց հատկապես նոյեմբերի 9-ից հետո՝ ճշմարտացի խոսք, հոգատարություն, բացատրություն, թե ինչն ինչպես է տեղի ունեցել, ինչո՞ւ շատ հարցեր պատերազմի փաստացի ավարտից և, ներեցեք անձնական որակման համար, բայց խայտառակ, ստորացուցիչ, անհասկանալի և ամոթի համաձայնագրի ստորագրումից հետո այդպես էլ լուծում չեն ստանում, օրինակ՝ ինչո՞ւ այդքան հեշտ, պայմանավորված օր ու ժամին Մոնթեի ծննդյան օրը նրա իսկ ազատագրած Քարվաճառը թշնամուն հանձնեցինք, մինչդեռ մեր գերիները մինչ այսօր շարունակում են կյանքի պայքար մղել ոչ բարով հարևան, այո՛, թշնամի երկրի բանտերում։
Իսկ ես ասում եմ, որ այդ պատերազմում կարելի էր առնավազն չպարտվել և կապիտուլյացիայի չենթարկվել, եթե դուք վերջին երեք տարիներին Հայաստանի Հանրապետության և որոշ դեպքերում էլ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին Ձեր «նպաստը» չբերեիք անվտանգության համակարգերի և ԶՈւ քանդմանն ու թուլացմանը:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այս մարդիկ ամբողջությամբ հատել են բարոյական բոլոր սահմանները, և այսօր չկա որևէ քայլ, որը կարող է զարմանք առաջացնել: Անդրադառնալով իշխանության վարքագծին, խոսելով նաև անգամ խոցելի թեմաների վերաբերյալ չկշռադատված մոտեցումների մասին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ ենք կենտրոնանում ասֆալտի վրա, ինչո՞ւ ենք ասֆալտը մենք սիրում, որովհետև ասֆալտը, ասֆալտը էդ ասֆալտ ա, էդ բառը խանդաղատանքով է պետք արտասանել, էդ ասֆալտը դա էն ասֆալտը չի»,-ուղիղ երկու տարի առաջ ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի ճանապարհների մասին և հավելելով, որ «պարտադիր չէ՝ ասֆալտով լինի, տարբեր տեխնոլոգիաներ կան»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`