
Կումանը տրանսֆերները քննարկել է ղեկավարության հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ՝ կազմը քննարկելու համար, հայտնում է իսպանական SPORT հրատարակությունը:
Տրանսֆերային պատուհանը կփակվի մեկ ամսից: Կումանին պետք է որոշի, թե ով կհեռանա թիմից, ով կմնա ակումբում, ինչպես նաև՝ ովքեր կփոխարինվեն: «Բարսելոնան» դեռ չի կարողացել կազմակերպել Սամուել Յումիտիի, Միրալեմ Պյանիչի և Նետոյի տրանսֆերները: Մինչ այժմ ստորագրվածների թվում են միայն Սերխիո Ագուերոն, Մեմֆիս Դեպայը, Էրիկ Գարսիան և «Բետիսից» վերադարձած բրազիլացի Էմերսոնը:
Միևնույն ժամանակ, Կումանը և ակումբի ղեկավարներն ուշադրություն են դարձրել, թե ինչպես են թիմի կազմում տեղավորվելու նորեկներն ու երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր մարզվում են առաջին թիմի հետ:
Սիրարփի Աղաբաբյան