Բաժիններ՝

Օրվա բաղադրատոմսը. պատրաստում ենք պաստա կարբոնարա՝ առանց սերուցքի

Բաղադրիչներ

1. Սպագետի – 500 գ

2. Բեկոն – 100 գ

3. Պարմեզան – 100 գ

4. Սխտոր – 2 պճեղ

5. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ

6. Ձվի դեղնուց – 4 հատ

7. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Սպագետին լցնել աղ արած եռացող ջրի մեջ և եփել 4 րոպե: Սպագետին պետք է ստացվի al dente:

2. Բեկոնը խորանարդաձև կտրատել և քերել պարմեզանը: Դեղնուցները խառնել պանրի, աղի և պղպեղի հետ: Ձիթայուղը տաքացնել և տապակել բեկոնը: Բեկոնը պատրաստ լինելուց հետո ավելացնել սխտորը:

3. Բեկոնին և սխտորին ավելացնել պատրաստի սպագետին, խառնել: Այնուհետև բեկոնը և սպագետին խառնել ձվապանրային սոուսի հետ: Հյութալի լինելու համար ավելացնել սպագետիի ջրից և ըստ ցանկության համեմել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս