«Լա լիգայի բոլոր ակումբների եկամուտը կախված է Մեսսիից»․ տնտեսագետ
Տնտեսագետ Խոսեպ Ֆաբրան խոսել է Իսպանիայի առաջնությունում Լիոնել Մեսսիի դերի մասին:
«Լա լիգայի ապրանքանիշը Մեսսիով և առանց Մեսսիի նույնը չէ:
Մեսսին Լա լիգայի գլխավոր ֆուտբոլային ակտիվն է: Նա ավելի լավն է դարձնում ոչ միայն «Բարսելոնան», այլև բոլոր մյուս թիմերը:
Նրա հետ մրցաշարն ավելի մեծ ներուժ ունի: Օրինակ, Լա լիգայի շոուի համար պայմանագիր կնքելը և իմիջային իրավունքները վաճառելը ավելի դժվար է, քան նրա հետ: Բոլոր ակումբների եկամուտը կախված է Մեսսիից»,- ասել է Ֆաբրան:
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է հունիսի 30-ին, իսկ նոր պայմանագիրը դեռ պետք է ստորագրվի: Ըստ Diario Sport-ի, արգենտինացին չի սկսի մարզվել թիմի հետ, քանի դեռ նա չի ստորագրել նոր համաձայնագիր: Այժմ նա ընտանիքի հետ արձակուրդում է:
Ակնկալվում է, որ պայմանագիրը կկնքվի հաջորդ ամսվա սկզբին: Ամենահավանական ամսաթիվը օգոստոսի 2-ն է:
Պայմանագիրը կնքելուց հետո Մեսսին բուժզննում կանցնի և «Բարսելոնայում» կմարզվի Սերխիո Ագուերոյի և Էմերսոն Ապարեսիդոյի հետ՝ սպասելով հիմնական կազմի վերադարձին Գերմանիայի ուսումնամարզական հավաքից:
Անցած մրցաշրջանում արգենտինացին Լա լիգայի 35 խաղում դարձել է 30 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան