
Պոչետինոն խոսել է «Ռեալ» տեղափոխվելու մասին

ՊՍԺ-ի արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, լրագրողների հետ զրույցում, խոսել է փարիզյան թիմից Մադրիդի «Ռեալ» կամ Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխվելու խոսակցությունների մասին:
Մաուրիսիոն ասել է, որ նույնիսկ չի մտածել այս ամառ փարիզյան ակումբից հեռանալու մասին: Արգենտինացի մասնագետը նշել է, որ նման լուրերը միշտ կտարածվեն մամուլում, սակայն նա հիանալի հարաբերություններ ունի ՊՍԺ-ի ղեկավարության հետ, ուստի այլ թիմ մեկնելու մասին խոսք անգամ չէր կարող լինել: Պոչետինոն հավելել է, որ, հավանաբար, ավելի շատ ձեռքբերումներ կլինեն, քանի որ ֆուտբոլում անհրաժեշտ է վերահսկել բոլոր հնարավորությունները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին փարիզցիները նոր մրցաշրջանի առաջին հանդիպումը կանցկացնեն Ֆրանսիայի սուպերգավաթի՝ «Լիլի» դեմ խաղում:
Սիրարփի Աղաբաբյան