
«Լա Լիգան ստիպված է զիջումների գնալ «Բարսելոնայի» համար»․ «Խետաֆեի» նախագահ

«Խետաֆեի» սեփականատեր Անխել Տորեսը խոսել է «Բարսելոնայի» և Լիոնել Մեսսիի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին: Նրա խոսքով՝ Լա Լիգայի ղեկավարությունը պետք է աչք փակի որոշ հնարավոր խնդիրների վրա:
«Այս մասին ես խոսեցի Լապորտեի և Խավիեր Տեբասի հետ: Լա լիգան չի կարող իրեն թույլ տալ կորցնել այնպիսի ֆուտբոլիստի, ինչպիսին Մեսսին է: Թող տնտեսական վերահսկողության կանոնները, և դրանք պետք է պահպանվեն, բայց երբեմն պետք է գնալ գործերի, որպեսզի Լեոյի մակարդակի ֆուտբոլիստներն ավարտեն կարիերան Իսպանիայում»,- ասել է Անխել Տորեսը:
Հիշեցնենք, որ Մեսսին դեռ պայմանագիր չի ստորագրել «Բարսելոնայի» հետ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվել է հունիսի 30-ին։ Կատալոնական ակումբը չի կարողանում գրանցել Մեսսիին, քանի որ ֆուտբոլիստի աշխատավարձը խախտում է ֆինանսական արդար խաղի կանոնները։
Սիրարփի Աղաբաբյան