Բաժիններ՝

«Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ

Թուրինի «Յուվենթուսը», Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան» նոր հայտարարություն են արել Եվրոպայի սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ: Ակումբները վստահություն հայտնեցին նոր մրցաշարի նախագծի հաջողության մեջ, ինչպես նաև հայտարարեցին, որ ՈւԵՖԱ-ի մենաշնորհային դիրքը վնասակար է ֆուտբոլին:

«Բարսելոնան», «Յուվենթուսը» և «Ռեալը» ուրախ են նշել Մադրիդի դատարանի որոշումը, որը ՈւԵՖԱ-ին պարտավորեցրել է դադարեցնել գործողությունները Եվրոպական Սուպերլիգայի հիմնադիր ակումբների դեմ։ Մրցաշարին մասնակցող մնացած ինը ակումբների նկատմամբ պարտականություն է դրվել:

Տրիբունալը բավարարեց Եվրոպական Սուպերլիգայի հիմնադիրների խնդրանքը, մերժեց ՈւԵՖԱ-ի բողոքը և տեղեկացրեց ՈւԵՖԱ-ին, որ եթե դատարանի որոշումը չկատարվի, կազմակերպությունը պատասխանատվության կենթարկվի տուգանքներով և քրեական պատասխանատվությամբ: Գործը կքննի Եվրոպական դատարանը, որը կվերլուծի ՈւԵՖԱ-ի մենաշնորհային դիրքը եվրոպական ֆուտբոլում:

«Մեր պարտքն է՝ լուծել ֆուտբոլի առջև ծառացած լուրջ խնդիրները: ՈւԵՖԱ-ն իրեն ճանաչեց՝ որպես օրենսդիր, բացառիկ օպերատոր և եվրոպական մրցումների իրավունքների միակ ճանաչված սեփականատերը: Այս մենաշնորհային և հակամարտող դիրքորոշումը վնասակար է ֆուտբոլի և նրա մրցակցային հավասարակշռության համար: Համոզիչ կերպով ապացուցվել է, որ ֆինանսական վերահսկողությունն անբավարար է և անտեղի: Եվրոպական մրցումների մասնակցող ակումբները պետք է իրավունք ունենան ղեկավարել մրցույթը:

Մենք գոհ ենք, որ այսուհետ մենք այլևս չենք ենթարկվի ՈւԵՖԱ-ի սպառնալիքներին: Մեր նպատակն է՝ շարունակել Սուպերլիգայի նախագծի կառուցողական և համատեղ զարգացումը` հաշվի առնելով ֆուտբոլում բոլոր շահագրգիռ կողմերի` երկրպագուների, խաղացողների, մարզիչների, ակումբների, ազգային և միջազգային լիգաների և ֆեդերացիաների մասնակցությունը: Մենք հասկանում ենք, որ մեր առաջարկի որոշ տարրեր կվերանայվեն և, իհարկե, կարող են իրականացվել երկխոսության և կոնսենսուսի միջոցով: Մենք վստահ ենք այս նախագծի հաջողության մեջ, որը միշտ կհամապատասխանի Եվրամիության օրենսդրությանը»,- ասված է «Յուվենթուսի» պաշտոնական կայքի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Սուպերլիգան ձևավորվել է եվրոպական 12 բարձրակարգ ակումբների կողմից՝ «Ռեալ», «Բարսելոնա», «Ատլետիկո» (բոլորը՝ Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիվերպուլ», «Չելսի», «Արսենալ», «Տոտենհեմ Հոթսպուր» (բոլորը՝ Անգլիա), «Յուվենթուս», «Ինտեր» և «Միլան» (բոլորը՝ Իտալիա): Մրցաշարը պետք է փոխարիներ Չեմպիոնների լիգային, սակայն ծրագրի մասնակիցներին սպառնում էր դուրս մնալ ազգային մրցաշարերից, իսկ մեկնարկը չեղարկվեց:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս