Բաժիններ՝

«Հուսով եմ, որ Հոլանդը կմիանա մեզ»․ Պիկե

Լուրերն արդեն մեկուկես կամ երկու տարի Հոլանդին ուղարկում էին բարձրագույն ակումբ: 2019 թվականի ամռանը նորվեգացին Աշխարհի երիտասարդական առաջնության մեկ խաղում 9 գոլ խփեց Հոնդուրասի դարպասը: Այդ ժամանակ «Զալցբուրգը» կարողացավ աստղին պահել ևս կես մրցաշրջան: Հոլանդն այս ժամանակն օգտագործեց լիարժեք՝ բոլոր մրցաշարերում 22 խաղում խփելով 28 գոլ: Դորտմունդի «Բորուսիան» հիանալի տրանսֆեր  իրականացրեց 2020 թվականի հունվարին՝ ընդամենը 20 միլիոն եվրոյով գնելով հարձակվողին: Մեկուկես տարի գերմանական ակումբում Հոլանդը 59 խաղում դարձել է 57 գոլի հեղինակ, իսկ նրա տրանսֆերային արժեքն աճել է՝ հասնելով 130 միլիոն եվրոյի (ըստ transfermarkt.de-ի)։ Միայն Կիլիան Մբապպեն է ավելի թանկ:

Ավելի հեշտ է անվանել թիմեր, որոնք չեն փորձում գնել նորվեգացուն, քան նշել նրա տեղափոխության մասին լուրերը:

Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխության մասին հարցին պատասխանել է նաև «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն։

«Ես ոչինչ չգիտեմ այս մասին, բայց հույս ունեմ, որ նա կմիանա մեզ: Մեր թիմում մենք արդեն ունենք շատ մեծ խաղացողներ, սակայն նման որոշումները կայացնում է ակումբը»,- ասել է Պիկեն:

Հոլանդը Ժոան Լապորտայի նպատակներից մեկն է, չնայած, կարծես, նորվեգացին կշարունակի հանդես գալ «Բորուսիայում»  առնվազն մեկ մրցաշրջան:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս