Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Թումանյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ:
Մեզ մոտ վարկի տոկոսը մոտ 30 է, Թուրքիայում գյուղացուն անտոկոս են վարկ տալիս, ոնց ենք դեմն առնելու:
Միացյալ Նահանգները վերսկսել է Աֆղանստանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ծրագրերի ֆինանսավորումը:
Ռուսաստանը մտադիր է Հնդկաստանի հետ համաձայնագիր ստորագրել մոտ ժամանակներս այդ երկրում 7,62 միլիմետրանոց AK-203 ինքնաձիգ արտադրելու վերաբերյալ:
Ռուսաստանում սեպտեմբերի 4-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 18 780 նոր դեպք, առողջացել է 18 737 քաղաքացի, գրանցվել մահվան 796 դեպք:
Եթե հավատալու լինենք «Մուդիսի» ու մյուս վարկանշային ընկերությունների նախկինում տրված գնահատականներին, ապա վաղուց մեր տնտեսությունը վերածվել էր դրախտի կամ ընդհակառակը՝ կործանվել էր։ Բայց ինչպես տեսնում ենք՝ ո՛չ մեկն է, և ո՛չ էլ մյուսը։ Ավելին՝ այն ժամանակ, երբ նույն «Մուդիսը» Հայաստանի վարկանիշը հաստատել էր ավելի ցածր մակարդակում, ունեցանք շատ ավելի մեծ ծավալի ներդրումներ ու բարձր տնտեսական աճ, քան այն ժամանակ կամ դրան հաջորդող շրջանում, երբ բարելավել էր վարկանիշը։ Խոսքը նաև 2017թ. մասին է։
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2695 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 83 մարդ, ընդհանուր մահերի թիվը 7732 է:
Սեպտեմբերի 3-ին նրանք հայտնաբերվեցին Երևան քաղաքում և, «ՎԱԶ-2121» ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Սևանի բաժին, որտեղ տվեցին խոստովանական բացատրություն։
Ֆրանսիայի հյուսիսում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցված մշտադիտարկում է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հասարակական տրանսպորտի նկատմամբ:
Ավստրալիայում սեպտեմբերի 4-ին գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակ՝ 1756 դեպք: Իշխանությունները նախազգուշացրել են, որ վատագույնն առջևում է:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար:
Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն:
Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում՝ Օքլենդում ահաբեկչություն իրականացրած անձը Շրի Լանկայի քաղաքացի Ահմեդ Աթհիլ Մոհամեդ Շամսուդինն է եղել:
ՌԴ Պետդումայի ընտրություններում ընտրողների առանձին խմբերի համար վաղաժամկետ արտագնա քվեարկությունը սկսվել է սեպտեմբերի 4-ին՝ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում (Թյուրինգի դաշնային երկրամաս)։
Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս» կոչում է շնորհել մի խումբ գործիչների:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսանդր Թոփչյանի մահվան կապակցությամբ:
Մասնագետները Քաբուլի միջազգային օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, արդեն առաջիկա օրերին այն կկարողանա ընդունել մի քանի քաղաքացիական չվերթ. Օդանավակայանը կկարողանա հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ ընդունել։
Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների մոտ 5 հազար բնակիչների համար բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն է նշանակվել Նարեկ Հովակիմյանը:
Սեպտեմբերի 4-ին Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի պահեստների մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կրկին մեկ զոհվածի ընտանիքում մանկան ճիչ է լսվելու։ Շնորհավոր ընտանիքին և բոլորիս:
Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թեքիրդաղ նահանգի Լյուլեբուրգազ քաղաքի շրջանում գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ զոհվել է։
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում է որակել գրեթե 4 տարի անազատության մեջ գտնվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։
Իտալիայի Տրիեստ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 8 մարդ է վիրավորվել։
2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 02:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ զենքով հարձակվել են իր տան վրա, իսկ րոպեներ անց՝ ժամը 03:10-ին, տեղեկացրել նաև, որ իր տան դիմաց հայտնաբերել է իր եղբոր դին:
Արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիկզայը վերջին երկու օրում Քաթարում հանդիպումներ է ունեցել օտարերկրյա դիվանագետների հետ: