 
                        «Ալաշկերտ»-ը նոր համալրում ունի կազմում
 
                                    Երևանի «Ալաշկերտի» կազմը համալրել է բրազիլացի կիսապաշտպան Վիտինյոն:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 4-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է բրազիլական «Նովորիզոնտինո» թիմում, ինչից հետո տեղափոխվել է Հայաստանի առաջնություն՝ պաշտպանելով «Արարատի» և «Ուրարտուի» գույները։
Հայաստանի Պրեմիեր լիգայում Վիտինյոն մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        