Հայաստանում կկայանա տարածաշրջանում իր տեսակով առաջին կոնֆերանսը Վենչուրային կապիտալի մասին

Հայաստանում կկայանա տարածաշրջանում իր տեսակով առաջին կոնֆերանսը Վենչուրային կապիտալի մասին՝ Venture Talks Conference. 

Կոնֆերանսը, որը տեղի է ունենալու Փետրվարի 24-ին, կազմակերպված է վենչուրային կապիտալի շուկայի մասնագետների համար՝ VTE ընկերության և UNION հարթակի կողմից։ 

UNION-ը միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս մասնագիտական քննարկումներ անցկացնել ներդրողների և նորարարների միջև՝ հնարավորութուն ընձեռնելով ձևավորել համաշխարհային ներդրումների ապագան։ UNION հարթակը նապատակ ունի ստեղծել ազդեցիկ որոշում կայացնողների ակտիվ, գլոբալ ցանց, որը կկարողանա ձևափոխել համաշխարհային տնտեսությունը ապագա տասնամյակների ընթացքում։ 

UNION հարթակի կազմի մեջ են մտնում այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ZEPPELIN PARTNERS-ը, BLUE SPARROW SA-ն, STARTECH VC-ն, NVO CAPITAL VC-ն և VTE PARTNERS-ը։ Բոլորը համաշխարհային կազմակերպություններ են՝ մասնագիտացած վենչուրային կապիտալի շուկայում։

Կոնֆերանսը նպատակ ունի մեկ տեղում հավաքել վենչուրային կապիտալի շուկայի մասնագետներին և սկսնակներին` ներկայացնելու ֆենչուրային կապիտալի նորագույն գաղափարները: Քննարկման հիմնական թեմաները կլինեն՝ ինչպես ներգրավել ֆինանսավորման նոր տարբերակներ, ինչպես են բանկերը վաստակում այդ շուկայում, և ինչ նորարարություններ կան վերչուրային կապիտալի շուկայում։

VENTURE TALKS-ը միջոցառումների շարք է, որն այս անգամ տեղի է ունենում Հայաստանում, որտեղ վենչուրային կապիտալիստները և տեխնոլոգիական, արդյունաբերական և թվային որորտների այլ մասնագետներ կիսվելու են իրենց յուրահատուկ պատմություններվ, փորձով և գիտելիքներով։ Հյուրերը կիսվելու են թե վենչուրային կապիտալիստի, թե ֆինանսավորողի տեսակետից, և փորձելու են ուղղորդել սկսնակ վենչուրային կապիտալիստներին զարգացնել իրենց ձեռնարկությունները։

Կոնֆերանսին ներկա են լինելու շուկայի բոլոր առաջատար կազմակերպությունների ղեկավարները ՝ NVO CAPITAL-ի բաժնետեր Վլադիսլավ Զդորենկոն, STARTECH VC-ի հիմնադիր Օլեգ Լիննիկովը, Innovative Ventures Inc-ի հիմնադիր Թոմաս Նաստասը, Blue Sparrow-ի հիմնադիր Քրիսթոֆ Վան Թոնդերը և շատ այլ շուկայի առաջատարներ։ 

Կոնֆերանսը տեղի է ունենալու Էրեբունի Պլազայում՝ Փետրվարի 24-ին։ Սկիզբը՝ 10:00-ին։

Կարճ ներկայացնում ենք կոնֆերանսի հիմնական թեմաները՝ 

  • Վենչուրային կապիտալի ստեղծումն ու գործարկումը
  • Վենչուրային աշխարհը
  • Հնարավորությունները Հայաստանում

Կոնֆերանսի Օրացույցը՝ այստեղ․

Տեսանյութեր

Լրահոս