«Հիմա էս տղերքը ի՞նչ են, FB անողոք գվարդիա ջան, հարձակվելո՞ւ եք, թե՞ չէ, կուտը նորից ուտելո՞ւ եք, թե՞ չէ․․․»

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բա նախագահականում էլի սեղան են գցել, էլի հյուրասիրություն են կազմակերպել: Այս անգամ մտավորականները չեն հաց կիսում, այս անգամ Զինվորի տանը և Հանրապետական վերականգնողական կենտրոնում բուժում ստացող Արցախյան երեք պատերազմների մասնակիցներն են հաց կիսում: Հիմա էս տղերքը ի՞նչ են, FB անողոք գվարդիա ջան, հարձակվելո՞ւ եք, թե՞ չէ, կուտը նորից ուտելո՞ւ եք, թե՞ չէ, մեջքով լուսանկարի ֆլեշմոբ անելո՞ւ եք, թե՞ չէ:

Երեկ ամբողջ օրը երկու ադրբեջանցիների ուտել-չուտելու կուտը ավելի հարմար պայքարի թեմա էր, չէ՞, քան մտածելը, թե այնուամենայնիվ, ո՞նց ստացվեց, որ քո դաշնակիցը դարձավ նաև քո թշնամու դաշնակիցը:

Մտածելու եք, որ երեկ հենց Երևանում՝ ԵՎՐԱՆԵՍՏ -ի ԽՎ բյուրոյի կողմից է ընդունվել բարեկամ դաշնակցի նկատմամբ ամենախիստ ու հայտարարթյուններից մեկը, որում կա Ռուսաստանի անողոք դատապարտում Լուգանսկից և Դոնեցկից սկսած Աբխազիա Օսեթիա և Մերձդնեստրով շարունակած և Ռուսաստանի դեմ համախմբվելու կոչերով վերջացրած:

Հայտարարության մեջ չկա Արցախ, չկա Ղարաբաղյան հիմնախնդիր, չկա ոչինչ մեր մասին: Մտածեք, թե ինչ աստիճանի քաղաքական ու դիվանագիտական անունակության մարմնավորման է վերածվել «Նոր Հայաստանը»»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28