ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգելանի (Կովսական) ազատագրումը ճանապարհ է բացել զինված ուժերի համար դեպի Կուբաթլու (Սանասար), ապա դեպի Լաչինի միջանցք»:
Հոկտեմբերի 21-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի արեւելքում, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Այդ մասին հայտնել է երկրի Ազգային օդերեւութաբանական վարչությունը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Կառավարությունը վերաբաշխում կատարեց «2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այն բխում է 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին նախապատրաստվելու և 2021 թվականի մրցաշրջանը եզրափակելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ինչպես նաև Հայաստանի հավաքական թիմերի անդամ հանդիսացող մարզիկներին […]
Հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Դ. Ա.-ին դատարան տեղափոխելուց առաջ ենթարկել են անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս հագուստի աստառի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 10 հոգեմետ և 30 անհայտ ծագման դեղահաբեր, իսկ բերանից՝ սափրիչի սայրեր:
Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»), որն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 23-24-ը, Դիլիջանում:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ:
Մեկնարկել է Շուշիի անունով փողոցի անվանակոչման ստորագրահավաքը. ՈՒՂԻՂ:
ՀՀ վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ կնշանակի։
ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն պնդում է, որ սուզանավի բալիստիկ հրթիռի վերջերս անցկացված փորձարկումն ուղղված չէ ԱՄՆ-ի կամ որեւիցե այլ երկրի դեմ, եւ արձակման մասին Վաշինգտոնի ու ՄԱԿ-ի հայտարարությունն անվանում է «անիմաստ» եւ «սադրիչ»:
Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը:
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնից, որ Աշտարակի ձորում՝ Աշտարակի կամրջի տակ, դի կա։
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի շուրջ քննարկում` ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ:
Վերաբաշխում՝ բյուջեում. 114 միլիոն դրամ կհատկացվի ԿՄԳՍ նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կարգ նախատեսված չի։
Հաշվի առնելով, հայկական պետության կործանման վտանգը ու Արցախի եւ Սյունիքի կորուստը կասեցնելու հրամայականը՝ ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային ընտանիքը դիմում է համազգային դիմադրության, որը հետեւողական պայքարի շնորհիվ առաջացնելու է երկար սպասված արժեհամակարգային հեղափոխությունը։
Տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր բանաձևերի և ձևաչափերի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Շատ կարևոր է՝ այդ բանաձևերի հետևում նկատել բոլոր դերակատարների հիմնական ձգտումներն ու ցանկությունները, ինչպես նաև` կարողանալ կողմնորոշվել սեփական ռազմավարական պատկերացումների հարցում։ Գլոբալ առումով մեզ հետ կապված առկա է երկու հոսանք․
Որո՞նք են «Դելտա» շտամին բնորոշ ախտանշանները
Հոկտեմբերի 20-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ամիսներին ակնհայտորեն աճում է արեւմտյան իշխանությունների եւ միջազգային կառույցների դժգոհությունը ՀՀ իշխանությունների վարքագծից: Դա երեւում է սորոսական շրջանակների դժգոհություններից եւ արեւմտյան ֆինանսավորմամբ աշխատող ԶԼՄ-ների պահվածքից, որոնք պրոնիկոլական կեցվածքից անցում են կատարել իշխանություններին խիստ քննադատելու գծին: Բայց այլ ապացույցներ էլ կան:
«Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ։ Վանոն արտիստ է, երեւույթ, տարերք։ Նրա հախուռնության տակ թաքնված է նրբազգաց հոգի եւ խորագետ զննող։ Նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը։ Վանոն Վանո է»:
«Հայաստան» դաշինքի՝ ամիսներ շարունակ ակնհայտ ապօրինի կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանն օրերս ազատ է արձակվել։ Երեկ դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Արթուր Սարգսյանը։
Մեկ այլ որոշմամբ՝ Արշակ Ասլանյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2603 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 906-ի:
Աշխատանքային քննարկում տեղահանված արցախցիների խնդիրների վերաբերյալ. ՈւՂԻՂ:
Կառավարության նիստի օրակարգում 32 հարց է, որից 30-ը չի զեկուցվում. Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է ՄԹ խորհրդարանի Համայնքի պալատի լեյբորիստական կուսակցության եւ ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամներ Քեթրին Ուեսթի եւ Ջեյմս Մարեյի հետ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 21-ին ժամը 18.00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Հարթաշեն, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղերի, իսկ հոկտեմբերի 22-ին ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի ջրամատակարարումը:
Այս ընթացքում խանութների մեծ մասը, ժամանցային միջոցառումներն ու ծառայությունները, ինչպես նաև կրթական հաստատությունները փակ կլինեն: