Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում ադրբեջանցիները սադրանքներ են իրականացնում։
Հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթի բնակչի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագրում է ապրիլին այցելել Ռուսաստան։
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) հավատարիմ է մնում երկրների ինքնիշխանության եւ անկախության պահպանման սկզբունքին՝ համարելով որ Ուկրաինայում ճգնաժամից միակ ելքը կլինի դիվանագիտական լուծումը: Այդ մասին ասված է տարածաշրջանային հանրակցության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով Կահիրեում կայացած 157-րդ նստաշրջանի արդյունքներով՝ մարտի 9-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ:
Դրամը գնում է ռուբլու հետքերով. ի՞նչ են մտածում Կենտրոնական բանկն ու կառավարությունը
Արցախում մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 65 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:
Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդին, քանի որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ոչ բարեկամական են Ռուսաստանին, չարաշահելով իրենց բացարձակ մեծամասնությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում, շարունակում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում ընդհանուր մարդասիրական և իրավական տարածքը ոչնչացնելու գիծը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի եւ Ոկրաինայի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Դմիտրի Կուլեբան բանակցությունների համար Անթալիայում կլինեն Մոսկվայի ժամանակով մոտավորապես 10:45-ին (Երեւանի ժամանակով 11:45-ին), Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն նրանց կհանդիպի արարողակարգային նկարահանման համար:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված սահմանային իրավիճակի հետ:
Բնակարների գնման վկայականներ կտրամադրվեն1988-1992 թթ․ Ադրբեջանից բռնի տեղահանված 254 ըտնանիքի։
Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանապահների միջեւ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ղրղզստանի սահմանային ծառայության մամուլի կենտրոնում։
Հայաստանում մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 714 դեպք, որից 407 հազար 583-ը`առողջացած, 8563-ը` մահվան ելքով:
Կարեն Քոչարյանը` ադրբեջանական կողմի սադրանքի մասին. ՈՒՂԻՂ
Ամենաուշը վաղը ստիպված ենք լինելու ձեզ ազատել նախարարի պաշտոնից․ Փաշինյանը՝ Վահագն Խաչատուրյանին։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 9-ին ընդունել է ընթացիկ ֆինանսական տարում (սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերից) կառավարության ֆինանսավորման 1,5 տրիլիոն դոլարի փաթեթը: Քվեարկության հեռարձակումը տրվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։
Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել:
Կառավարության նիստը՝ ՈւՂԻՂ:
ԱԺ-ում էլ իր ընտրության ողջ գործընթացում թեկնածուն միայն գովերգում էր Կառավարության քաղաքական որոշումներն ու արարքները:
«Քաղաքացիական ուժ» առաջատար ընդդիմադիր կուսակցությունից Կորեայի Հանրապետության նախագահի թեկնածու Յուն Սոկ Յոլը հաղթանակ է տարել ընտրություններում: Մարտի 10-ին այդ մասին հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զենքերից պարբերաբար գնդակոծել է գյուղի հարակից դաշտերը:
Սույն թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 9-ին հավանություն է տվել Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ՌԴ-ի մասնակցության դադարեցման նպատակով ամերիկացի պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկվելիք միջոցների մասին օրինագծին:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Թուրքական ժխտողականության դեմ պայքարի մասին ոչ մի խոսք։
Մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։
Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնից ՔՊ-ն նրան հեռացրեց անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 22-ն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ծանր է տարել մեր թերթում օրեր առաջ իր վերաբերյալ հրապարակումը եւ որոշել է ցույց տալ, որ մարզում իրականում հենց ինքն է մարզպետը, այլ ոչ թե, ինչպես մենք էինք գրել, Ապարանի տարածաշրջանում համայնքապետ Կարեն Եղիազարյանը՝ Գնթունիկի Կարենը, Աշտարակում՝ Թովմաս Շահվերդյանը, իսկ Թալինում՝ Տավրոս Սափեյանը։
ՀՀ Ազգային ժողովի՝ պարապուրդի մատնված արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն օրերս կրկին մերժել է ընդդիմադիր պատգամավորների՝ հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնելու առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմության ներկայացուցիչները հանձնաժողովի նախագահությանն առաջարկած են եղել երեկ՝ մարտի 9-ին, նիստ հրավիրել:
Մոտ մեկուկես տարի հետո՝ 23 թվականի աշնանը, Երեւանի բնակիչները պետք է նորից քաղաքապետ ընտրեն։