Խորապես ցավակցում եմ անվանի դերասանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին: Նրա արվեստն ընդմիշտ իր ակնառու տեղն ունի մեր մշակույթում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 06:00-13:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ, 4-րդ, 7-րդ միկրոշրջանների և Հատիսի փողոցի ջրամատակարարումը:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է ԻԻՀ գիտության, հետազոտության և տեխնոլոգիաների նախարարի միջազգային հարցերով տեղակալ, Միջազգային գիտական համագործակցության կենտրոնի ղեկավար դոկտոր Վահիդ Հադադի Ասլի հետ: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ուսանողների և տեխնոլոգիաների փոխանակմանը, ինչպես նաև գիտատեխնոլոգիական պարկերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ոսմար» ՍՊԸ-ի կողմից Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածի հիմնանորոգման շրջանակներում Վերին Խոտանան գյուղով անցնող կմ51+060 հատվածում անհրաժեշտ է անցկացնել մետաղական նոր խողովակ։
Հունիսի 9-ի գիշերը, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։ Անմիջապես բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Քիչ անց հիվանդանոցից հաղորդեցին, որ տղամարդը մահացել է։
Տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրությունը շարունակում է դրսևորել դատապարտելի անտարբերություն, որը չի բխում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքից։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուին հանձնարարել է վերանայել 2019-ից մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակահատվածում սպառազինությունների արդիականացման ծրագիրն Ուկրաինայի հակամարտության ֆոնին: Այդ մասբին ֆրանսիայի ղեկավարը հայտնել է հունիսի 13-ին՝ հանդես գալով Փարիզում ցամաքային զորքերի ռազմական տեխնիկայի Eurosatory 2022 սալոնի բացմանը:
Մոսկվան ողջունում է Վատիկանի միջնորդական ջանքերն Ուկրաինայի հակամարտության հարցում, ազնիվ եւ վստահելի երկխոսություն է պահպանում մի շարք թեմաների շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը:
Տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի նիստը՝ նախագահությամբ Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, փախնախագահներ Ալբեր Բոյաջյանի (ԱՄՆ),Ստեփան Տեր-Պեդրոսյանի(Լիբանան), Ռոլանդ Շառոյանի (Հայաստան), գործկոմի անդամներ Հերմինե Դուզյանի( Ֆրանսիա),Ավո Թոքատլյանի(Արգենտինա),Եփրեմ Բաղի(Թուրքիա),Վրեժ Շառոյանի(Սիրիա),Շահան Սեմերջյանի(Լիբանան)։
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունիսի 13-19-ը մասնակցելու են Եվրոպայի պատանեկան առաջնությանը:
«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց։
Այսօր` հունիսի 13-ին, Փարիզում ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հանդիպել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և ներկայացուցչության անձնակազմի հետ։
Հանրապետության 35 քննական կենտրոնում հունիսի 14-ին կանցկացվի հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությունը:
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 14-ին, 19:30-ին, «Երևան, իմ սեր» հիմնադրամի շենքում կազմակերպում է «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքի շնորհանդեսը:
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:
Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ գոյակցի Ուկրաինայում հակամարտությունն ավարտվելուց հետո, ուստի անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել Մոսկվայի հետ երկխոսությանն աջակցելու համար: Այդ մասին Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Վահագն Խաչատուրյանն ասաց, որ մեր պետությունը, կերտելու, զարգացնելու բանալին մեր ձեռքում է: «Մենք գնում ենք դեպի գիտություն, դեպի բարձր տեխնոլոգիաներ: Այլ ընտրություն չունենք»,-ասաց նախագահը:
Հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի երկու ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են արբանյակների, անօդաչուների եւ հրթիռների մշակմամբ, օրերս զոհվել են ավտովթարների հետեւանքով: Այդ մասին հունիսի 13-ին հաղորդել է Tasnim իրանական գործակալությունը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հյուրընկալվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում:
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հունիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Իրան: Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը: Նշվում է, որ այցը կտեւի երկու օր:
Հետ վերադարձման ամենաշատ հայցերը ստանում ենք Գերմանիայից. Միգրացիոն ծառայության պետ։
Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ դժգոհություն է հայտնել Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի՝ ԱՄՆ-ի սենատում Թուրքիային առնչվող ելույթի կապակցությամբ:
Եթե ուշադիր լինեք, ապա Ալիեւի պարբերաբար զգուշացնում է մեր բանակի ռեֆորմների ու վերազինման չթույլատրելի մասին, ամենայն հավանականությամբ, հիմնվելով հնարավոր գաղտնի պայմանավորվածությունների վրա։
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտի Սարգսյանի քույրը․
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
53-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած: