
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-16-ը շրջանների զգալի մասում, գիշերը և կեսօրից հետո, 17-18-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 35.00C (2006թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.80C (1976թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.20C