Բաժիններ՝

Պատանի ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունիսի 13-19-ը մասնակցելու են Եվրոպայի պատանեկան առաջնությանը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն 10 ըմբիշներ՝ Սամվել Խաչատրյան (45 կգ), Տիգրան Գալստյան (48 կգ), Ալեքս Մարգարյան (51 կգ), Հայկ Լյուդվիգյան (55 կգ), Գասպար Տերտերյան (60 կգ), Վահե Հովհաննիսյան (65 կգ), Արարատ Վարդերեսյան (71 կգ), Արման Մովսիսյան (80 կգ), Գրիշա Ոսկանյան (92 կգ) և Ռաֆայել Թովմասյան (110 կգ):

Ազատ ոճի պատանեկան հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Արման Հարությունյանը (45 կգ), Սաշա Պետրոսյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արտավազդ Հարությունյանը (55 կգ), Արման Մուսիկյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ), Պապին Հունանյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը (92 կգ):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930