«Դեժավյու» տելեգրամ ալիքը հրապարակել է մի ձայնագրություն, որում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսում է Արցախի ու Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանային պրոցեսներում ՌԴ դերի մասին:
Բրիտանացի հեղինակ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» դրամեդին (տրագիկոմեդիայի ենթաժանր) կհամալրի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը: Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է, թարգմանիչը՝ Թիմուր Սալիխովը։
Այսօր լրագրող Թաթուլ Հակոբյանը հայտարարել է, որ վերջին օրերին ստացել է հաշվեհարդարի, իրեն դատաստանի ենթարկելու, անգամ կյանքից զրկելու սպառնալիքներ՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ։ Թաթուլ Հակոբյանն այս օրերին մասնագիտական այցով գտնվում է ԱՄՆ-ում և իր ներկայացրած ահազանգի համաձայն, իրեն ուղղված այդ սպառնալիքները համակարգվում են ինչպես Հայաստանից, այնպես էլ ամերիկահայ որոշակի շրջանակներից։ Լրագրողը կարծում է, որ իր դեմ ուղղված արշավի առիթ է հանդիսացել հարցազրույցներից մեկում իր արտահայտած հետևյալ միտքը՝ «Հայաստանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը»:
վՌուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ազգային պատվիրակությունների շուտափույթ ձեւավորում ՝ հետագայում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համար հանձնաժողով ստեղծելու նպատակով:
48-ամյա Արսեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած:
Դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Դեկտեմբերի 5-ին կայացած Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից հետո «Ահարոն Խաչատրյան» դաշինքը և «Միասնական Վարդենիս» դաշինքը կազմեցին կոալիցիա և ստորագրեցին միասնական հայտարարություն, որով երկու վերոհիշյալ դաշինքները պայմանավորվեցին համայնքապետի միասնական թեկնածու առաջադրելու և տեղական իշխանության մարմինները միասնական ձևավորելու մասին։
ՀՀ նախագահի աշխատակազմromanos
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Իջևան քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Սիմիդյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։
Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հարավային Կովկասում «ամուր խաղաղության և կայունության ապահովման» նպատակով առաջարկված «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղե
Տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով։ Ժողովին մասնակցել են մինչև ս. թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին բանկի կողմից իրականացված բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումը գրանցված բաժնետերերը (1118 անձ)։
Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 43-ի՛ Դեկտեմբերի 9-ին այդ մասին հաղորդել է Antara գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալությունը։
Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, չնայած իշխանության գործադրած խայտառակ ճնշումներին, տեղերում հեղինակություն վայելող գործիչների ահաբեկմանն ու քրեական հետապնդումներ սկսելու սպառնալիքներին, ոչ միայն չարդարացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբավորման ակնկալիքները, այլև զրկեցին շատ համայնքներում տեղական իշխանություն ձևավորելու հնարավորությունից:
Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։
Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների զորախումբը այժմ կենտրոնացած է գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և հումանիտար այլ խնդիրների լուծման վրա:
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը կնախազգուշացնի, որ երկիրն արձանագրում է «գործարքավարություններ, որոնք հակասում են սահմանված պատժամիջոցներին»: Նրանք հավելել են, որ այն բանկերն ու ընկերությունները, որոնք կշարունակեն առեւտրական գործառնություններ իրականացնել Իրանի հետ հակառակ պատժամիջոցների, «իրեց կենթարկեն վիթխարի ռիսկի»:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13:49-ին: Մասամբ այրվել են «Howo» մակնիշի ավտոմեքենայի վարորդի խցիկը և կցորդչի 10 անվադողերն ամբողջությամբ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Սերբիայի Հանրապետության մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որը, ի թիվս այլի, հաստատում է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։
Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի պատվիրակությունները դեկտեմբերի 9-ին Վիեննայում հանդիպում կանցկացնեն Թեհրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները հանելու շուրջ բանակցությունները շարունակելու ֆոնին: Այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը:
Ինչո՞ւ է գերիների թեման Նիկոլին հունից հանում։ Չկա կասկած, որ նա մարդկայնորեն ծանր է տանում, և նրան ցավ է պատճառում, որ Բաքվի բանտերում հայ տղերք կան։
Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն իրենց հայտարարությամբ ևս մեկ անգամ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել պահվող բոլոր հայ գերիներին:
վԹուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով 2016 թ. գտնվում է Էդիրնեի f տիպի բանտում, մեկնաբանել է թուրք հայտնի գործարար և իրավապաշտպան Օսման Քավալայի և իր ֆազատ արձակման վերաբերյալ ԵՄ որոշումների շուրջ Էրդողանի հայտարարությունը:
Աշխատանքային այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:
ՀՀ ազգային ժողովը չընդունեց անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնելու` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը:
Կոռուպցիան լրատվական դաշտում նույնքան վտանգավոր է, որքան մյուս կառույցերում. ԶԼՄ-ի թափանցիկությունը շատ կարևոր է. Կարեն Անդրեասյան:
Ուշադրություն. Հայկ Միրզոյանը որոնվում է որպես անհետ կորած։