ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Տվյալները փոխկապակցված են Glassnode-ի հաշվարկների հետ, որոնց համաձայն՝ վերջին 20 օրվա ընթացքում ավելի քան 250.000 հասցեներ ավելացրել են յուրաքանչյուրը առնվազն 0,1 BTC:
Հայտնաբերվեց թմրամիջոցի նմանվող հեղուկով պլաստմասսե տարա։
Twitter սոցցանցում #NoJetsForTurkey (Թուրքիայի համար կործանիչներ չկան) վանդակապիտակով (հեշթեգ) արշավ է սկսվել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի զարգացման իր տեսլականը՝ Սարգիս Աղայանն ասաց, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, որի հիմնասյուներն են մասնակցային կառավարումը, արդյունավետ աշխատանքը և առողջ մրցակցությունը, համագործակցությունն ու մարդկային ռեսուրսները:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է պայքարը Ուիմբլդոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Նադալն ուժերը չափեց Լիտվայից Ռիչարդաս Բերանկիսի հետ: 3 ժամ 58 րոպե ձգված մրցախաղում իսպանացին չորս սեթերից հետո առավելության հասավ 6:4, 6:4, 4:6, 6:3 հաշվով:
ԱՄՆ նախագահի նախկին պետքարտուղար (1973-1977թթ.) և ազգային անվտանգության գծով խորհրդական (1969-1975թթ.) Հենրի Քիսինջերը նշել է, որ հակամարտությունն Ուկրաինայում կարող է ավարտվել երեք տարբերակով։
Այսօր քաղաքական իշխանությունը կայացրեց որոշում՝ ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ։ Ինչպես երեկ հայտարարել էի, սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որի առնչությամբ շարունակաբար միջազգային աղմուկ եմ բարձրացնելու:
Օրինակ՝ սեփական բնակարանը հանձնվում է մասնավոր բանկին, իսկ պետությունը որոշում է, որ սեփականատերն իրավունք չունի օգտվել ննջարանից (զուգարանից), և այլն, կամ՝ սեփական ավտոմեքենան կանգնեցվում է մասնավոր բանկին պատկանող և պահպանվող տարածքում, իսկ պետությունը որոշում է, որ սեփականատերը կարող է օգտվել միայն առջևի նստարանից, և վարել միայն հինգշաբթի օրը… և այդպես շարունակ։
Հուլիսի 1-ից մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։
ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներառել պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների Կալինինգրադ տարանցման վերափոխված կանոններ: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակչելով աղբյուրների:
Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ–ից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է վերջին օրերին Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները և նշել, որ Անկարան ակնկալում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը իրական գործողություններ կձեռնարկեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
Այսօր ՔՊ–ականները հերթական հարվածը հասցրեցին հայկական պառլամենտարիզմին, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և հայոց պետականության։ Խորհրդարանի ՔՊ–ական մեծամասնությունը ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեց։
Առևտրի աճը համադրելի է գնաճին և մասնամբ նաև մեր երկիր օտարերկրացի քաղաքացիների ներհոսքով պետք է պայմանավորել։ Իսկ ծառայությունների ոլորտի աճը բացառապես պայմանավորված է օտարերկրացի քաղաքացիների ներհոսքով։
Պետական ինստիտուտները ծառայեցվում են անձիշխանությանը։ Վախի և անկարողության մթնոլորտի տարածումը դարձել են պետական քաղաքականություն։ Հանրության պայքարի իմունիտետը ոչնչացվում է’ կեղծ օրակարգերի, անսահման պոպուլիզմի և ստի քողով։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուրջ 1 տարի է՝ հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Փաշինյանի ՔՊ-ն այսօր 66 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցության Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց համապատասխանաբար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և ԱԺ փոխնախագահի պաշտոններից:
Ընդդիմադիր պատգամավորներին զրկում են ԱԺ պաշտոններից, որոնք ժողովրդավարական երկրներում նախտեսված են Պյութագորասի, ներեցեք՝ Նյուտոնի օրենքով, իսկ գուցե Էյնշտեյնի հարաբերականությունների տեսությա՞մբ։ Շուտով, շատ հնարավոր է նրանցից ոմանց զրկեն մանդատներից, ոմանց անձեռնմխելիությունից։ Ի՞նչ, չէի՞ք սպասում։
Ֆրանսիան հայտարարել է Մալիում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ «Տաբուկա» գործողությունը եվրոպական դաշնակիցներ հետ համատեղ պաշտոնապես ավարտելու մասին: Այդ մասին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Գլխավոր շտաբի մամուլի քարտուղար գնդապետ Պասկալ Յանիին:
Նրանք չեն հասկանում անգամ, որ այդ կերպ խորացնում են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը: Ի՞նչ տարբերություն, ընդդիմությունն ունի ԱԺ նախագահի տեղակալի, հանձնաժողովի նախագահի կամ նրանց տեղակալի պաշտոնները, թե՞ չունի: Նրանք նույնիսկ չեն հասկացել, թե խորհրդարանական ընդդիմությունը ինչո՞ւ է բոյկոտում ԱԺ նիստերը, որտեղ այս օրհասական իրավիճակում քննարկվում են բացառապես հիմար, անօգուտ նախաձեռնություններ:
Սնկային թունավորում ախտորոշմամբ շտապ բուժօգնության մեքենայով նախօրեին «Վանաձորի բժշկական» կենտրոն են տեղափոխվել մայր ու աղջիկ:
Հուլիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
ՀՀ վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում և 2018-2021թթ. գործունեության վերաբերյալ մեծ ծավալի խախտումներ հայտնաբերել, այս մասին հայտնում է Radar Armenia-ն։
Արամ Խաչատրյան համերգասրահում հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող բարեգործական համերգ, որի ընթացքում կհնչի մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գրած կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է․ «Ինչպես արդեն հայտնի է՝ օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։