Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխությունից հետո Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հաղթանակի ակնկալիքն անհույս է թվում։ Նրա հեռանալուց հետո կատալոնացիները կորցրին առաջնորդին, խորհրդանիշին և ինքնավար հարձակողական ուժին, որն ընդունակ էր դիմակայել փոթորիկներին, որոնք շատերը չէին էլ կարող պատկերացնել:
Ուկրաինան չի պատրաստվում ռազմական գործողությունների երկրի արևելքում: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկացի մասնագետները պարզում են, թե ԱՄՆ-ի բնակչության որոշակի կատեգորիաների պահանջվում է արդյոք կորոնավիրուսի դեմ չորրորդ չափաբաժինը, նման հավանականություն կա: Երկրի նախագահ Ջո Բայդենն այդ մասին հայտարարել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 22-ին։
Զարեհ Սինանյանի ասուլիսը` ՈւՂԻՂ
Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ տոնածառեր են տեղադրվել նաև վարչական շրջաններում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսը տևել է երեք ժամ 56 րոպե, երկրի ղեկավարն այդ ընթացքում պատասխանել է 55 հարցի:
Ավանդական գյուղի «ֆեյսբուքը» գյուղամեջն էր կամ երիտասարդական օդան, քաղաքինը՝ հրապարակը կամ սրճարանը (հիշենք «Սկվազնյաչոկը», «Պոպլովոկը)։ Իսկ այսօ՞ր։ Այսօր և՛ գյուղը, և՛ քաղաքը մեկ միասնական հարթակ են գտել և խոսո՜ւմ են․․․(սա ինձ հիշեցնում է սասունցիների հրաշալի խմբապարերը, որտեղ չկան կատարողներ և հանդիսատեսներ. այնտեղ բոլորը մասնակիցներ են)։
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պահպաել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ժամանակ Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին: Շնորհակալություն հայտնելով երեք տարիների համատեղ աշխատանքի համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ մեծածավալ աշխատանքներ են կատարվել քաղաքային տնտեսության բոլոր ուղղություններով, և որ կարևոր է, տրվել են համակարգային լուծումներ:
ՀՀ վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, վարույթ է ընդունել հայցը և գործի քննությունը նշանակել է 2021թ. դեկտեմբերի 24-ին ժամը 18:00-ին, ք.Երևան, Գ.Նժդեհ 23 հասցեում:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «003LL50 պետհամարանիշի ավտոմեքենան (մեջը կարծես նոր փոխվարչապետ Մաթևոսն էր), 5 րոպե առաջ խայտառակ վթարային իրավիճակ ստեղծելով, հոծ գիծը հատելով, ամեն ինչի վրա թքած ունենալով՝ անցավ հանդիպակաց գիծ։ Մնացածը չտեսա։ Մաշոց-Ամիրյան խաչմերուկից Մաշտոցով մի 50 մետր վերև։
Վրաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2739 նոր դեպք: Փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 916.477 է:
«Որպես նորընտիր ավագանու՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ներկայացնող անդամներ, հենվելով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների վրա, որոնց համաձայն Սահմանադրությունն ամրագրում է քաղաքացուն ընտրելու և ընտրվելու իրավունքից զրկելու առնվազն երկու պարտադիր պայման, որոնք պետք է առկա լինեն միաժամանակ՝
Թե ինչ փոփոխություններ կբերի թարմացումը, առայժմ հնարավոր չէ ասել։ Հնարավոր է, որ Apple-ը մեծ խաղադրույք կատարի AR-ի և VR-ի վրա՝ հատկապես հաշվի առնելով բազմաթիվ լուրերը խառը իրականության առաջին ականջակալի շնորհանդեսի մասին։ Սպասվում է, որ iOS 16-ի հնարավորությունները կբացահայտվեն հաջորդ տարվա հունիսին։
ԱՄՀ գնահատմամբ` 2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ: Ակնկալվում է, որ COVID-19-ի համավարակային իրավիճակի աստիճանական, թեեւ անհավասար բարելավումը, պահանջարկի զսպումը, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր ներդրումների ընդլայնումը կխթանեն 2022 թվականի աճը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցների ռեժիմից «հումանիտար բացառության» մասին բանաձեւ է ընդունել «Թալիբան» շարժման նկատմամբ: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի կայքը:
«Հավերժական ազգ» բարեգործական հիմնադրամի ասուլիսը` ՈՒՂԻՂ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սահմանադրական դատարանը պատվաստումների պարտադիրության վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ ՊՇՌ թեստերը աշխատողների միջոցների հաշվին հանձնելու դրույթը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ ՍԴ որոշումները կհրապարակվեն երեք օրյա ժամկետում։
Բաքվում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա է հանձնվել՝կապված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պերկեսի՝ Արցախ կատարած այցի հետ:
Հանդիպումն անցկացվում է խորհրդարանում:
Ինդոնեզիան հրաժարվել է ձեռք բերել 11 բազմաֆունկցիոնալ ռուսաստանյան Սու-35 կորանիչներ եւ դրանց փոխարեն պլանավորում է ամերիկյան F-15EX կամ ֆրանսիական Rafale գնել: Այդ մասին, հաղորդել է երկրի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Ֆեջերա Պրասետիոն:
Ամերիաբանկը 15 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր է կնքել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության հետ: Նշված ստորադաս փոխառությունը համարվում է Բազել III-ի շրջանակներում 2-րդ մակարդակի կապիտալ և ուղղված է բանկի ընդհանուր կապիտալի դիրքի ամրապնդմանը:
Կորոնավիրուսի «հրեշավոր» ալիք է սկսվում ԱՄՆ-ում. հիվանդների թիվը կարող է գերազանցել այն տվյալները, որոնք գրանցվել են անցած դեկտեմբերին եւ հունվարին: Այդ մասին հայտարարել է սրտաբան, գենոմիկայի պրոֆեսոր եւ Սկրիպսի տրանսլյացիոն հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էրիկ Տոպոլը: Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում գրանցվել է հունվարից ի վեր կորոնավիրուսով հիվանդացածների ամենամեծ թիվը՝ 243619:
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Գավառ խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի երդմնակալության եւ պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը։
Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, դեկտեմբերի 23-ին այցելել է «Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոն:
Ռուսաստանը կառուցողականորեն եւ արագ ձեւակերպել եւ ԱՄՆ եւ ՆԱՏՕ է ուղակել անվտանգության երաշխիքների՝ իր առաջարկությունները եւ պատրաստ է դրանք քննարկելու նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հարթակում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահող Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Այս տարվա հոկտեմբերի 26-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցը կատարեց Սաուդյան Արաբիա՝ արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն փոխհատուցում կվճարի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: