 
                        Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
 
                                    Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։
Օրակարգում «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        