«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ որոշում չունի:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել հոդվածի առնչությամբ, ըստ որի՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հօգուտ Երևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին ազատել է պետական տուրքի վճարումից:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ հետագա քայլերը կորոշեն երկու երկրի հատուկ ներկայացուցիչները:
ԱՄՆ-ի եւ Լեհաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը եւ Մարիուշ Բլաշչակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրադրությունը: Այդ մասին հաղորդել է Պենտագոնը:
Վերջին վեց օրում մինչեւ 70-ի է հասել զոհվածների թիվը Մադագասկարում, Մոզամբիկում եւ Մալավիում այն ավերածությունների, հեղեղումների եւ սողանքների հետեւանքով, որոնց պատճառն «Անա» արեւադարձային փոթորիկն է: Հունվարի 27-ին այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP։
Ֆրանսիայում հունվարի 27-ին շուրջ 170 հանրահավաքներ ու ցույցեր են սպասվում մի քանի արհմիությունների եւ երիտասարդական կազմակերպությունների կոչով՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում, որը կապված է գնաճի պատճառով բնակչության գնողունակության նվազման հետ։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն ու «Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը հունվարի 28-ին կաշխատեն:
Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) հունվարի 27-ին, Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, փետրվարի 1-ին առավոտյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն: Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը, փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման դեպքում ԱՄՆ-ի վարչակազմը կձգտի պատժամիջոցների, որոնք կհարվածեն Ռուսաստանի ղեկավարության տնտեսական շահերին: Այդ մասին հունվարի 26-ին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամփոփել է անցած 6 տարիներին կատարած աշխատանքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Ռուսաստանից ձեռք բերած S-400 զենիթարհթիռային ՀՕՊ համակարգերին, որոնք լուրջ ճգնաժամ են առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:
Թուրքիայի Անվտանգության խորհուրդն այսօր հունվարի 27-ին քննարկելու է մի շարք թեմաներ, որոնց շարքում է հայ-թուրքական հարաբերությունների թեման։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի ղեկավար Ջերալդ Քոնոլին այն կարծքին է, որ դաշինքի կողմից անվտանգության շուրջ առաջարկությունները Մոսկվային հանձնելուց հետո «այժմ քայլը Ռուսաստանինն է»։
2022 թվականի փետրվարի 4-12-ը, Հռոմի՝ քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում կգումարվի Հայ կաթողիկե եպիսկոպոսաց սինոդը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 2021 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 48-ամյա Արսեն Ղազարյանն էր:
Առաջատար հնգյակում են ընդգրկվել նաև Ալեքսանդր Կլյաչինի Gleden Invest ընկերությունը՝ 385 մլն դոլար եկամուտով և Ingka Centres (նախկին IKEA Centres)-ը, որը ղեկավարում է 45 առևտրի կենտրոն և 2021 թվականին 350 մլն դոլարի եկամուտ է գրանցել:
Գագիկ Մինասյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ինքը «շուտով» Մոսկվա կուղեւորվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների համար: Այդ մասին հաղորդել է BBC հեռուստաալիքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատում են՝ հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեցին ՊՆ-ից։
Հյուսիսատլանտյան դաշինքը փոխզիջման չի գնա եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների առումով, բայց պատրաստ է Ռուսաստանի հետ կոնկրետ առաջարկությունների շուրջ երկխոսության:
Թուրքական ապրանքների էմբարգոյի հետ կապված որոշակի գնաճ եղել է. Վահան Քերոբյան:
Վարչապետը ճիշտ էր՝ իմ հարցը փակված է. Վահան Քերոբյան:
Սահմանափակումները միտված են զսպելու վիրուսի պիկը. Վահան Քերոբյան:
Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը կազմում համալրում ունի:
Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքն ընկել է 20 տոկոսով. Վահան Քերոբյան:
Արցախից տեղահանված և անապահով բնակիչներին ևս 2 ամսով դրամական աջակցություն կցուցաբերվի։