
Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի երրորդ շրջանում է

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շարունակում է պայքարը Ուիմբլդոնում: «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Նադալն ուժերը չափեց Լիտվայից Ռիչարդաս Բերանկիսի հետ: 3 ժամ 58 րոպե ձգված մրցախաղում իսպանացին չորս սեթերից հետո առավելության հասավ 6:4, 6:4, 4:6, 6:3 հաշվով:
Ուիմբլդոնն անցկացվում է 1877 թվականից: Մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 50 միլիոն ֆունտ, որից հաղթողներին բաժին կհասնի 2 միլիոն ֆունտը: Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ամենաշատ հաղթանակ տոնել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ), իսկ կանանց մենախաղում` Մարտինա Նավրատիլովան (9 անգամ): Ուիմբլդոնն անցկացվում է 5 ենթախմբով` տղամարդկանց մենախաղ, կանանց մենախաղ, տղամարդկանց զույգեր, կանանց զույգեր և միքս զույգեր: