«Գագիկ Ջհանգիրյանն արդեն ունի արժանի փոխարինողներ, ի դեմս ԲԴԽ մյուս անդամների, որոնք իրենց պահվածքով ապացուցել են, որ իրենց «վզներին նույնպես դրված է»»․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել իր իսկ կողմից զավթած ԲԴԽ նախագահի պաշտոնակատարից։ Պատճառը՝ հաստատ ձայնագրության փաստը չէ, արդյոք հիվանդությու՞նը։ Կասկածում եմ։

Համոզված եմ, որ այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել։ Ամեն դեպքում այն ձայնագրության բացահայտումը, շեշտեմ՝ ոչ բովանդակությունը, բռնապետիկի սրտով չէր։ Գագիկ Ջհանգիրյանն արդեն ունի արժանի փոխարինողներ, ի դեմս ԲԴԽ մյուս անդամների, որոնք իրենց պահվածքով ապացուցել են, որ իրենց «վզներին նույնպես դրված է», ինչպես բոլոր քպ-ական պատգամավորների, նախարարների, դատախազների, ոստիկանների, քննիչների։

Տեսնես ի՞նչ է դրված․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031