Թուրքական մամուլն անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) գազի որոնումներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ ԵՄ-ն շարունակում է այլընտրանք փնտել ռուսական գազին: ԵՄ պաշտոնյաները փորձում են արտակարգ իրավիճակների պլաններ պատրաստել Ռուսաստանի կողմից գազի հնարավոր կրճատումների դեպքում։ Այդ նպատակով Ադրբեջան է այցելել Եվրամիության էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը։
Հունվարի 28-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ 41-ամյա վարորդը մահացել էր, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
Բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան-Իրան. պատմական անցյալը եւ ներկան» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:
Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել. ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ: Այս մասին parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում նշել է ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Գիչյանին ազատելուն:
Ռուսական ТНТ հեռուստաալիքի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թինա Կանդելակին, Ռոման Պետրենկոն որոշել է հեռանալ հեռուստաալիքի տնօրենի պաշտոնից:
«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև փետրվարի 23-ը։
Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2811 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 399 456-ի:
Միայն ՔՊ-ի կողմ ձայներով փոփոխվեցին Դատական և Քրեադատավարական օրենսգրքերը
Վենետիկի հանձնաժողովի կարծիքից սխալ մեջբերում եք անում, որն իրականությանը չի համապատասխանում. Արծվիկ Մինասյան
Պատահաբար դատավորների համայնքում հայտնված դատավորները այդպես էլ պետք է դուրս գան. Վարդանյան
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ:
Գործիքներ ենք տալիս, որ ենթադրյալ ապօրինություն գործող դատավորները պատասխանատվության ենթարկվեն. Գրիգոր Մինասյան
Էս ինչ եք անում, այս որոշումով 5 հոգով ցանկացած դատավորի կարող եք ուղարկել քաղաքական հետապնդման դաշտ. Արծվիկ Մինասյան
Տպավորություն մի՛ ստեղծեք, թե այս նախագիծը ճնշում է դատավորների նկատմամբ. Վարդանյան
Նախագիծը գործիք է իշխանության ձեռքին՝ դատական իշխանությունը ճնշելու համար, բայց ամեն ինչ վերջ ունի
Այս օրենքով օրինականացնում եք դատական համակարգի նվաճման գործընթացը. Արծվիկ Մինասյան
Հակոբ Արշակյանը Գեղամ Մանուկյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքում
Պարո՛ն Մանուկայն, հասկացանք՝ Ձեր ծնունդն է, բայց տեղից մի՛ արձագանքեք. Արշակյանը՝ ՄանուկյանինL
Հռոմի «Ռոմա»-ն դուրս մնաց Իտալիայի գավաթիխաղարկությունից:
Փետրվարի լույս 9-ի գիշերն իսրայելացի զինվորականները ռադարներ եւ զենիթային կայանքներ են խոցել Սիրիայի տարածքում ի պատասխան զենիթային հրթիռի արձակման, որը պայթել է Իսրայելի օդային տարածքում:
Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է, Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցության ձևաչափի ու հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում սպասվող հանդիպման մասին լրագրողների հարցերին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի՝ ՊԵԿ որոշ պաշտոնյաների հետ կապված սկանդալային բացահայտումներից հետո, որոնք արվեցին պետերբուրգյան բանտից` մեր թերթի միջոցով, թվում էր, թե հայաստանյան իրավապահ կառույցներն արագ գործի կանցնեն եւ նրա նամակը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելով՝ կսկսեն նյութեր նախապատրաստել:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներում այս պահի դրությամբ որոշում ունեն՝ ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածու չառաջադրել, այլեւ չմասնակցել նախագահի ընտրության հարցի քննարկմանը, որպեսզի ինչպես դաշինքների համատեղ հայտարարությանն են հղում անում, «որեւէ կերպ» չլեգիտիմացնեն նախագահի ընտրությունը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը վերջին շրջանում բավականին ակտիվացել է, եւ ինչպես նկատում է թերթը, հրապարակային դաշտում կոշտ քննադատում կամ ուշագրավ որոշումներ է կայացնում նախաքննական մարմինների գործունեության մասով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ հինգ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո բժիշկ, պրոֆեսոր եւ պատգամավոր Արմեն Չարչյանը դեկտեմբեր ամսին ազատ արձակվեց` Սահմանադրական դատարանի որոշման հիմքով: Երեկ նա եկել էր խորհրդարան՝ աշխատանքի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961.0 հազար մարդ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.3 հազար, այսինքն՝ մեկ տարում մշտական բնակչության թիվը նվազել է 2?3 հազարով։ 2020 թվականի տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 959.7 հազար, իսկ 2019-ի սկզբին՝ 2 մլն 965.3 հազար։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի, ինչի արդյունքում ավիաընկերությունները կարող են տուգանվել: Թերթը տեղեկացավ, որ փոխադրողը պատասխանատվություն կկրի ուղեւորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով, միջազգային բժշկասանիտարական կանոնների պահանջների խախտումով փոխադրման համար: